Բարձրագույն դատական խորհուրդում այսօր՝ հուլիսի 4–ին, նախագահ չի ընտրվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
«Օրենքի ուժով մինչեւ ԲԴԽ նախագահի նոր ընտրությունը նախագահի պարտականությունները կատարելու է ԲԴԽ տարիքով ավագ անդամը՝ Ստեփան Միքայելյանը»,– ասաց Գրիգոր Բեքմեզյանը՝ հավելելով, որ խորհուրդը որոշել է նախագահի ընտրությունը հետաձգել։ Ըստ Գրիգոր Բեքմեզյանի՝ ԲԴԽ բոլոր գիտնական անդամները համարվում էին ԲԴԽ նախագահի թեկնածուներ։ Նրանք էին՝ Դավիթ Խաչատուրյանը, Վիգեն Քոչարյանը եւ ինքը՝ Գրիգոր Բեքմեզյանը։ Նշենք, որ հուլիսի 1–ին, առողջական խնդիրների պատճառով հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ ԲԴԽ–ն այսօր արդեն հաղորդագրություն է տարածել, որ ԲԴԽ անդամներ Գագիկ Ջհանգիրյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները համարվում են դադարած։ Լիպարիտ Մելիքջանյանն էլ օրեր առաջ Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր։ Հիշեցնենք նաեւ, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրապարակել էր իր եւ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ մեկ տարուց ավելի վաղեմության ձայնագրությունը, որում Ջհանգիրյանը հորդորում էր Ռուբեն Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից, երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։ Այս ձայնագրությունից հետո, ընդդիմադիր ուժերը պահանջում էին Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02