ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ուղիղ 27 տարի առաջ ընդունվեց Հայաստանի Երրորդ Հանրապետության Սահմանադրությունը, սակայն հայ սահմանադրաիրավական միտքը սերում է շուրջ 250 տարի առաջ՝ դեռևս Շահամիր Շահամիրյանի հեղինակած Սահմանադրությունից, որն էլ իր հերթին յուրովի ընդհանրացում է Հովհաննես Օձնեցու, Հովհաննես Սարկավագի, Դավիթ Ալավկաորդու, Մխիթար Գոշի, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբորանացու, Սմբատ Սպարապետի և հայ հասարակական-իրավական մտքի էլի շատ ու շատ ներկայացուցիչների գործունեության արդյունքները:
Շահամիրյանի Սահմանադրությունը, լինելով իրապես առաջադիմական ու լուսավորչական փաստաթուղթ, ըստ էության արտացոլում է պետականություն ունենալու հայ ժողովրդի դարավոր իղձը։ Պետականություն, որտեղ իշխանության միակ տերը ժողովուրդն է, իսկ միագ թագավորը՝ օրենքն ու օրինականությունը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ևս ամրագրում է ներկայացուցչական ժողովրդավարության, անհատի երջանկության բնական ձգտման և հանրային ընդհանուր շահի առաջ մղման նույն մոտեցումները, որոնք բանաձևված են Որոգայթ Փառացում։
Մեր Սահմանադրությամբ ամրագրված են նաև մարդու իրավունքների երաշավորման ու ապահովման սկզբունքները։ Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Այլ կերպ ասած, անհատի երջանկության վերջնանպատակին հասնելու համար սահմանադիրը մարդու իրավունքների պաշտպանությունը նախատեսել է որպես գերակա սկզբունք հասարակական հարաբերությունների ու հանրային իշխանության գործունեության համար։ Այս երեք տասնամյակների ընթացքում սահմանադրականության զարգացման մեր պատմությունը նաև ցույց է տալիս, որ այս սկզբունքի լիարժեք իրացման ու մեր հանրության յուրաքանչյուր անդամի համար Սահմանադրությունն իրապես իրենը համարելու համար հետևողական աշխատանք ունենք անելու։
Շնորհավորում եմ Սամանադրության օրվա առթիվ!
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22