«Սահմանադրությունն այլևս իր նպատակին, էությանը, առաքելությանը որևէ կերպ չի ծառայում, որովհետև նրա որևէ նորմ իրական կյանքում չի իրացվում՝ ոչ մի իստիտուտի հետ կապված»,-այսօր կազմակերպված հանրային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նա նկատեց որ նման ճգնաժամային պահերին Սահմանադրության գերակայության ֆունկցիան իր վրա է վերցնում ՍԴ-ն, այն էլ այն դեպքում, երբ օրենսդիր, գործադիր և դատական համակարգերում կան լրջագույն խնդիրներ: Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ չի ուզում անգամ թվարկել այս իշխանության օրոք նոր Սահմանադրություն գրողների անունները առաջին Սահմանադրությունը գրած Վլադիմիր Նազարյանի անվան կողքին՝ նկատի ունենալով Դանիել Իոնիսյանին: Վարդևանյանն ասաց, որ Սահմանադրությունից հեռացել է հենց Սահմանադրական դատարնը և բերեց Քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքի հոդվածի օրինակը, որն անհամատեղելի էր Սահմանադրության հետ: «Բայց ՀՀ ՍԴ-ն գտել էր, որ վիրավորանքը քրեականացնող հոդվածը սահմանադրական է: Այսօրվա պայմաններում այս իշխանությանը պաշտպանող եվրոպական կառույցներն ասում են՝ այդ հոդվածը խնդիր ունի, բայց Սահմանադրական դատարանը, որը պետք է պաշտպանի սահմանադրությունը, պետք է ղեկավարվի սահմանադրության 3-րոդ հոդվածով, որն ասում է, որ պետական մարմինները և ծառայողները սահմանափակված են մարդու իրավունքներով, այդ նորմից շեղվեց Սահմանադրական դատարանն ու ասաց, որ ծանր վիրավորանքի հոդվածը սահմանադրական է… Այստեղից ամեն ինչ պարզ է դռանում, որ ունենք խորը ճգնաժամ: Եթե դու ուզում ես ունենալ սահմանադրություն, ապա առաջին նման վարքագիծը պետք է տեսնես օրվա իշխանություններից: Դրա համար այս իշխանությունները պետք է հեռանան, բայց դրանով պայմանավորված սահմանադրության ճգնաժամը չի հաղթահարվի: Որովհետև պետք է հասարակության մեջ հաղթահարվի այն ճգնաժամը, որը 4 տարի ձևավորել է այս իշխանությունը, երբ ասում էր, որ կարող են անտեսել Սահմանադրության սահմանները»,-ասաց Արամ Վարդևանյանը:
Աղբյուր` Panorama.am
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15