2022 թվականին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ռուսական ազգային ընտրության հայտերը չեն ընդունվի։ ՏԱՍՍ-ին հայտնել են Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությունից, որը նախորդ տարիներին հանդես էր գալիս որպես ազգային ընտրության կազմակերպիչ։ «Իգոր Կրուտոյի ակադեմիան հայտարարում է Մանկական Եվրատեսիլի 20-րդ միջազգային երգի միջազգային մրցույթի ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղյալ համարելու մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ Ակադեմիան պարզաբանել է, որ որոշումն ընդունվել է Առաջին ալիքի, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) և «Օստանկինո» ռադիոտան՝ Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) դուրս գալու հետ կապված՝ ի պատասխան Ռուսաստանին «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթից հեռացնելուն։ Փետրվարի 25-ին EBU-ն, որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է, հայտարարել էր, որ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանը ներկայացված չի լինի «Եվրատեսիլում»։ Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը կայանալու է Հայաստանում՝ դեկտեմբերի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 2021-ին Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Մալենայի «Քամի, քամի» երգով հաղթել է 19-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ ստանալով 224 միավոր: Գլխավոր մրցանակի համար պայքարում էին 19 երկրի ներկայացուցիչ:
23:41
23:24
23:02
22:33
22:04
20:51
20:03
19:35
19:16
15:44
15:32
15:16
15:02
14:45
14:36
14:23
14:14
14:04
13:37
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57