Ռուսաստանում Շրի Լանկայի նախկին դեսպան Ուդայանգա Վերատունգան ասել է, որ նախագահ Գոտաբայա Ռաջապակսան «արդեն լքել է երկիրը»։ Նրա խոսքով՝ նախագահը հրաժարականի դիմումը փոխանցել է իր լիազորված ներկայացուցիչներին։ Տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Նաեւ տեղական Ada Derana թերթը, հղում անելով վարչապետի գրասենյակին, հաղորդում է, որ պարոն Ռաջապակսան կհարգի կուսակցության առաջնորդների արտակարգ հանդիպման ժամանակ ընդունված ցանկացած որոշում:
Վերատունգան ՏԱՍՍ-ին ասել է, որ իր տեղեկություններով նախագահ Գոտաբայա Ռաջապակսան ինքնաթիռով լքել է երկիրը։ Նա հավելել է, որ մեկնելուց առաջ պարոն Ռաջապակսան իր հրաժարականի նամակը հանձնել է վստահելի անձանց։ Փաստաթղթի մասին պետք է հայտարարվի այսօր՝ հուլիսի 9-ին, ավելի ուշ՝ կախված իրավիճակի զարգացումից։
Տեղական Ada Derana հրատարակությունը հայտնել է, որ Գոտաբայա Ռաջապակսան ասել է վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեին, որ ինքը «կհարգի ցանկացած որոշում», որը կկայացվի կուսակցության առաջնորդների կողմից արտակարգ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ շարունակվող բողոքի ցույցերի եւ երկրում վատթարացող տնտեսական իրավիճակի ֆոնին։ Այսօր՝ հուլիսի 9-ին, ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայր։
Շրի Լանկայում բողոքի ցույցերը շարունակվում են ապրիլից։ Տեղի բնակիչները դժգոհ են երկրում վատթարացող տնտեսական վիճակից, վառելիքի, սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ կենցաղային պայմանների բացակայությունից։ Ճգնաժամը սկսվել է համաճարակի պատճառով օտարերկրյա զբոսաշրջության նվազման հետեւանքով, ինչը հանգեցրել է երկրում արտարժույթի պահուստների դեֆիցիտի։ Իշխանությունները ռեսուրսների խնայողություն են սկսել եւ կրճատել են ներմուծումը։ Արտաքին փոխառություններին եւ տնտեսական ճգնաժամի դեմ պայքարին խոչընդոտում է 51 միլիարդ դոլարի պետական պարտքը, գրում է «Կոմերսանտը»։
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
23:23
22:47
22:29
22:02
20:44
20:20
18:11
17:46
17:35
17:14
16:15
15:53
15:15
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13