Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը մեկնարկել է 2022 թվականի Զոհաբերության տոնի (Էյդ Ալ-Ադհա) բարեգործական ծրագիրը, որի շրջանակում էմիրաթական Կարմիր Մահիկ կազմակերպությունը ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում 70-ական կարիքավոր ընտանիքի (ընդհանուր առմամբ 140 ընտանիք) տրամադրել է տոնի շրջանակում զոհաբերված գառան միս։ Այս մասին հայտնում են դեսպանությունից: Տոնի առթիվ գառան միս է բաժանվել նաև մայրաքաղաք Երևանի բուհերում սովորող շուրջ 250 մուսուլման ուսանողների և ևս 50 կարիքավոր հայ ընտանիքների։ Բարեգործական ծրագրի ընթացքում ԱՄԷ Կարմիր մահիկ կազմակերպությունը Երևանում և ՀՀ բոլոր մարզերում շուրջ 1000 անապահով ընտանիքների կտրամադրի ավելի քան 2,5 տոննա միս։ Մարդասիրական նախաձեռնությունն իրականացվում է ԱՄԷ-ի կողմից մեկնարկած ամենամյա լայնամասշտաբ արշավի շրջանակներում՝ ընդգրկելով աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստանը։ Նախագիծն արտացոլում է Էմիրությունների մարդասիրական մոտեցումը և ԱՄԷ հիմնադիր շեյխ Զայեդ բն Սուլթան Ալ-Նահյանի կողմից որդեգրած բարության արժեքները՝ նպատակ ունենալով տարածել սոցիալական համերաշխության ոգին հասարակությունների և ժողովուրդների միջև։
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55