Ապագա խորհրդարաններում, ըստ ստեղծված քաղաքական իրավիճակի և գործընթացների զարգացումների, փոքր կուսակցությունները ներկայացված կլինեն ավելի քիչ թվով: Բացի այդ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ուղղակի ազդեց անկախ պատգամավորների ընտրության հնարավորությունների վրա, այն հավասարեցնելով զրոյի: Խորհրդարանում կուսակցական ցուցակներով տեղերի աճող թիվը խրախուսում է մի կողմից փոքր կուսակցությունների միջև ընտրական մեծ դաշինքների ստեղծումը, մյուս կողմից նպաստում նման փոքր կուսակցությունների ցուցակներից նշանավոր գործիչների՝ առավել մեծ հնարավորություններ ունեցող կուսակցությունների ցուցակներում հայտնվելուն:
Այս միտումների արդյունքում տեղի ունեցավ կուսակցական համակարգի համախմբում, ինչը կարելի է տեսնել նաև խորհրդարանական խմբակցությունների թվի դիտարկման միջոցով: Այսպես՝ մինչև 1995թ. ԳԽ-ում գործում էր 12 խմբակցություն և խորհրդարանական խումբ, 1995-1999թթ. ընթացքում դրանց թիվը նվազեց` դառնալով 7-ը, 2007-2012թթ.` 5-ը, իսկ հինգերորդ գումարման ԱԺ-ում` 6-ը: Կարող ենք փաստել, որ վերջին տասնամյակում ընդդիմադիր կուսակցությունների անդամների թվի հետզհետե նվազումը վկայում է, որ ՀՀ-ում մեկ գերիշխող կուսակցության է հանդես գալու:
ԼՂՀ-ի կուսակցական համակարգի զարգացումն անկախության առաջին տարիներին այլ ճանապարհով ընթացավ: ԳԽ-ի նախնական կազմում գերակշռում էին անկախ պատգամավորները, իսկ հիմնական առանձնահատկությունն արտահայտվել է ՀՀՇ-ի և ՀՅԴ համակիրների միջև մրցակցությամբ: Oրենսդիր մարմնում առկա այս մրցակցությունը փոխանցվեց նաև գործադիրի ոլորտ, որտեղ գերակշռում էին ՀՀՇ-ի աջակիցները, մինչդեռ օրենսդիր մարմնում առավել ազդեցիկ դիրքեր էին զբաղեցնում ՀՅԴ կողմնակիցները:
1992թ. գարնանն այս մրցակցությունը հանգեցրեց կոնֆլիկտի: Սրված լայնածավալ ռազմական գործողությունները և մարդկային ու տարածքային կորուստների աճող թիվը նվազեցրին կուսակցությունների միջև մրցակցությունը և հանգեցրին Պետական պաշտպանության կոմիտեի կազմավորմանը 1992թ. օգոստոսին: Այս մարմնին շնորհվեցին լայն լիազորություններ, իսկ ԳԽ-ի գործունեությունը դադարեցվեց: Կոմիտեն ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը, որը նախկինում Կոմունիստական կուսակցության անդամ էր, իսկ այդ պահին` երիտասարդ անկուսակցական, ով պատերազմից հետո, ընտրվեց ԼՂՀ, իսկ ավելի ուշ` ՀՀ նախագահ:
Արտաքին սպառնալիքի առկայությունը և ազգային միասնության հարցի գերակայությունը ԼՂՀ-ում քաղաքական կուսակցությունների ստեղծման դեմ հիմնական փաստարկներն էին ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ 1994 թ. հրադադարին հաջորդած տարիներին: Փոխարենը` անկախության առաջին տասնամյակի ընթացքում ձևավորվեց հիմնականում անկուսակցական, պատերազմի վետերաններից կազմավորված քաղաքական դաշտ: Ավելին, վետերաններից բացի քաղաքական պաշտոնների համալրման համար սկսվեց «հավաքագրման» գործընթաց քաղաքացիական ծառայողների, մտավորականության ներկայացուցիչների և, ավելի քիչ չափով, նաև ձեռներեցների շրջանակից: Անկուսակցական պատգամավորները մինչև 2005թ. բոլոր ընտրություններում օրենսդիր մարմնում մեծամասնություն են կազմել այն դեպքում, երբ տեղերի ընդամենը մեկ երրորդն են զբաղեցրել կուսակցական ցուցակի թեկնածուները: ԼՂՀ-ում համամասնական ընտրակարգի ներդրումը տեղի ունեցավ ՀՀ-ից տասը տարի ուշ:
ԼՂՀ-ում քաղաքական ընդդիմությունը ներկայացված է օրենսդիր մարմնի ներսում և դրանից դուրս գործունեություն ծավալող մի քանի առանձին քաղաքական գործիչների տեսքով, ովքեր ոչ մի ինստիտուցիոնալ կուսակցական կազմակերպության ներկայացուցիչ չեն:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03