Երկրի վրա մարդկանց թիվը 2022 թվականի նոյեմբերի 15-ին կհասնի 8 միլիարդի: Հուլիսի 11-ին այս կանխատեոումն է ներկայացրել ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտը: Նրա գնահատմամբ՝ արդեն 2023 թվականին Հնդկաստանն առաջ կանցնի Չինաստանից եւ կդառնա աշխարհի ամենախտաբնակ երկիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դեպարտամենտի կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ անցյալ տարի աշխարհի բնակչության աճի տեմպերը ցածր էին մեկ տոկոսից 1950 թվականին վիճակագրություն վարելու սկզբից ի վեր առաջին անգամ: Ընթացիկ տարում սպասվում է 0,8 տոկոս ցուցանիշ: Մասնագետների հաշվարկների համաձայն՝ հաջորդ սահմանը՝ 8,5 միլիարդը, կհաղթահարվի 2030 թվականին:
Այս հարյուրամյակի 80-ական թվականներին սպասվում է Երկրի վրա բնակչության թվի առավելակետը՝ 10,4 միլարդ մարդ, այնուհետեւ ցուցանիշն այդ մակարդակում կմնա մինչեւ 2100 թվականը, ենթադրում են փաստաթղթի հեղինակները: Բնակչության շարունակվող աճը, նրանց կարծիքով, պայմանավորված է առաջին հերթին զարգացող երկրներում բարձր ծնելիությամբ: Ենթադրվում է, որ բնակչության ընդհանուր աճի կեսից ավելին բաժին է ընկնում ութ երկրների՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, Եգիպտոսին, Եթովպիային, Հնդկաստանին, Նիգերիային, Պակիստանին, Ֆիլիպիններին եւ Տանզանիային:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 1999 թվականին Երկրի վրա ապրում էր 6 միլիարդ մարդ, 2011-ին՝ 7 միլիարդ, 2021-ին մոլորակի վրա մարդկանց քանակը գերազանցել Է 7,9 միլարդի նշագիծը:
23:41
23:24
23:02
22:33
22:04
20:51
20:03
19:35
19:16
15:44
15:32
15:16
15:02
14:45
14:36
14:23
14:14
14:04
13:37
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57