Ազգային ժողովի խորհրդի կողմից ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին մանդատից զրկելու նախագծի հաստատումից հետո միայն ԱԺ խորհուրդը կդիմի Սահմանադրական դատարան։ Այս մասին Lragir.am-ի հետ զրուցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Հարցը քննարկվելու է հուլիսի 14-ին ԱԺ խորհրդի նիստում։ Նախագծի համաձայն՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատից զրկելու առաջարկ է արվում, բացի պատգամավորներ Թագուհի Թովմասյանից ու Իշխան Զաքարյանից։ Հարցին, թե ի՞նչ քննարկում է ծավալվել ՔՊ-ում, ինչո՞ւ են որոշել բոլոր պատգամավորներին զրկել մանդատից, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Ազգային ժողովի խորհրդի նիստը կլինի, նիստում կդնեն այդ հարցը, հարցը կքննարկեն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն աշխատում է առավել քան թափանցիկ, ամեն ինչ տեսնում եք»։
Անդրադառնալով գործընթացին՝ Վարդանյանն ասաց․ «Ընթացակարգի համաձայն՝ կիսամյակն ավարտվելուց հետո նշված հարցն ընդգրկվում է Ազգային ժողովի խորհրդի օրակարգում։ Որոշողը խորհուրդն է, և մնացած տեղեկությունը, որը տարածում են, թե իբր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այդ հարցով դիմել է Սահմանադրական դատարան և այլն, գիտական ֆանտաստիկայի ժանրից են։ Այդ գործընթացն այդքան հեշտ գործընթաց չէ, Ազգային ժողովի խորհուրդը համապատասխան որոշում կայացնելու դեպքում կազմում է դիմում՝ դիմելու Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանն իր օրենքով նախատեսված ընթացակարգով կայացնում է որոշում։ Որոշումը կայացնելուց հետո արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է դրանով զբաղվում, սա է գործընթացը»։
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44