Ֆրանսիան գտնում է, որ անհրաժեշտ է Ղարաբաղում գտնվողն ժառանգության հարցով զբաղվել եւ այդ թեման ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ անդրադառնալով Արցախում ժառանգության պաշտպանության հարցում Ֆրանսիայի պշտոնական դիրքորոշմանը:
«Մեր երկրի նախագահն արտահայտվել է եւ ասել, որ մենք հույս ունենք, որ մեր ջանքերը արդյունք կտան եւ կկարողանանք աջակցել, որ այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ ի վերջո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը կարողանա իրականանալ: Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում: Իհարկե, դա բոլորովին այսօրվա թեմային չի վերաբերում, քանի որ նորարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի նպատակն է Հայաստանում ժառանգության վերականգնման ու այդ ոլորտի մասնագետների վերապատրաստմանը: Ֆրանսիան մեծապես գիտակցում է ԼՂ-ում ժառանգության պահպանության կարեւորությունը: Դա քննարկման նյութ է եղել Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 4-ին: Մենք կարծում ենք, որ լավագույն ձեւաչափը ԼՂ-ում ժառանգության վերաբերյալ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձեւաչափն է: Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներգրավվի այս հարցում»,-ասաց նա:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01