Արցախում նախօրեին մեծ շուքով նշվել է Գյուղատնտեսության աշխատողի օրը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վաղ առավոտյան սկսվել և օրվա ընթացքում շարունակվել է արցախյան գյուղատնտեսական մթերքների և արտադրատեսակների նմուշների ցուցահանդես-տոնավաճառ:
Հանրապետության բոլոր տնտեսվարողներին և անհատներին հնարավորություն է ընձեռվել ցուցադրելու և վաճառելու իրենց մթերքն ու արտադրանքը:Տոնավաճառում ներկայացված բերքն ու բարիքն օրհնել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այնուհետև, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ պաշտոնական պատվիրակությունը շրջել է տոնավաճառի տաղավարներով՝ ծանոթացել վաճառքի հանված գյուղմթերքներին և արտադրատեսակներին։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն իր խոսքում ասել է, որ արդեն վեցերորդ տարին է, ինչ համաժողովրդական տոնախմբությամբ Ստեփանակերտում նշվում է գյուղատնտեսության աշխատողի և բերքի տոնը:
«Տոնավաճառին մասնակցում են 600-ից ավելի մասնակիցներ՝ նախորդ տարվա 430–ի փոխարեն: Այս տարի գյուղատնտեսության աշխատողի տոնը տարբերվում է նրանով, որ ավելացել է նաև ներկայացվող արցախյան բերք ու բարիքի և գյուղատնտեսական մթերքի տեսականին և քանակը: Տոնը հնարավորություն է տալիս, որ անմիջական շփում ստեղծվի արտադրողի և սպառողի միջև: Ներկայացրել ենք նաև ժամանակակից ոռոգման կաթիլային համակարգով մշակված պտուղներ: Մեր կողմից ֆինանսավորվել են տրանսպորտային բոլոր ծախսերը։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի տնտեսվարողները մթերքները վաճառեն շուկայականից ցածր գներով։ Մեր պայմանավորվածությունը պահպանվել է, ինչի մասին փաստում է նաև ժողովրդի մեծ հոսքը»,- ասել է նախարարը և շնորհավորել գյուղատնտեսությամբ զբաղվողներին մասնագիտական տոնի առթիվ։
«Գյուղատնտեսական տարին նախորդ տարիների համեմատ բարեհաջող էր, հատկապես հացահատիկային մշակաբույսերի առումով»,- ասել է Քաշաթաղիշրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը և հավելել, որ Քաշաթաղում տարեցտարի ընդլայնվում են նաև բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններն ու այգիները:
Բերքի տոնն ուղեկցվում էր Ստեփանակերտի և ՀՀ մշակութային համույթների համատեղ կատարումներով:Միջոցառմանը ներկա են եղել նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, զբոսաշրջիկներ, քաղաքացիներ։
Աղբյուրը հայտնում են, որ այս տարվա միջոցառման գլխավոր հովանավորը ՀՀ-ում գործող «Սպայկա» սահմանափակ պատասխանատվության ընկերությունն է:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03