«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել պետական դավաճանության հերթական դեպքի մասին: Խոսքն այն մասին է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների, «օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո նամակագրության միջոցով նրան է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի տեղեկություն հանդիսացող տվյալներ: Պատերազմում պարտությունից հետո նման հաղորդագրություններ մեկ անգամ չէ, որ տարածվել են: Սակայն, չբացառելով նման դեպքերի առկայությունը, ինչն, անշուշտ դատապարտելի է, իսկ նման անձինք պետք է պատժվեն, սոցցանցերում օգտատերերը գնալով ավելի ու ավելի շատ են բարձրաձայնում, որ նմանատիպ տեղեկությունները 44-օրյա պատերազմից և դրա աղետալի հետևանքներից գործող իշխանության պատասխանատվությունը հանելու և «մաքրելու», ինչպես նաև զինված ուժերն անընդհատ վարկաբեկելու համար են: Փորձագետները նաև հարց են բարձրացնում, թե քանի՞ տարվա ընթացքում են այս լրտեսական ցանցերը ձևավորվել, որքա՞ն ժամանակ են անարգել գործել, ինչո՞ւ ուժային կառույցները ժամանակին չեն բացահայտել նմանատիպ գործակալական ցանցերի գործունեությունը: Մի շարք օգտատերեր նաև բարձրաձայնում են, որ այսպիսով հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ տպավորություն է ստեղծվում, որ պատերազմում պարտվել ենք ոչ թե գլոբալ առումով իշխանությունների պատճառով, այլ որովհետև այսպիսի դավաճաններ կային, որոնք ինֆորմացիա են փոխանցել թշնամուն։ Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ տևական ժամանակ անազատության մեջ պահելուց հետո, այսպես կոչված, «պետական դավաճանական գործակալական ցանցի» երկու անդամ արդեն ազատ է արձակվել, քանզի մեղքն ապացուցող բավարար ապացույցներ չեն եղել: Այնինչ, այդ մարդկանց ձերբակալել էին աղմուկով ու մեծ շոուով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22