Հուլիսի 13-ին Ստամբուլում կկայանա Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը՝ ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով։ Քառակողմ բանակցությունների անցկացման մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Ստամբուլի հանդիպմանը նախորդել են անցած երկուշաբթի Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցները Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ, որոնց ընթացքում բարձրացվել է Սեւ ծովով համաշխարհային շուկաներ հացահատիկի մատակարարման անվտանգության միջանցքների ստեղծման հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հարցը քննարկվել է հունիսի 8-ին Անկարայում Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի բանակցություններում։ Հունիսի 21-ին Մոսկվայում ուկրաինական արտահանման ապաշրջափակման հարցի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի եւ Ռուսաստանի ռազմական պատվիրակությունների միջեւ։ Միաժամանակ հայտնի է դարձել ուկրաինական հացահատիկի արտահանումը համակարգելու համար Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների միջեւ «թեժ գիծ» ստեղծելու մասին, ինչի համար պատասխանատու են երեք երկրների բանակների գեներալները։
Հունիսի 28-30 Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել է Սեւ ծովով տեղափոխվող գյուղատնտեսական արտադրանքի վերաարտահանմամբ զբաղվելու Անկարայի պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նավահանգիստներում մոտ 20 թուրքական առեւտրային նավ կա, որոնք պատրաստ են փոխադրման։
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի խոսքով, ընդհանուր առմամբ, խոսքը Ուկրաինայից մոտ 40 միլիոն տոննա հացահատիկի մատակարարման մասին է։
Ավելի վաղ Մոսկվան ընդգծել էր, որ Ռուսաստանը չի խոչընդոտում ծովով ուկրաինական հացահատիկի արտահանմանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան երաշխավորում է ուկրաինական հացահատիկով նավերի անխոչընդոտ անցումը, եթե Կիեւը ականազերծի իր նավահանգիստները եւ կարողանա ապահովել ապրանքների արտահանումը Ռուսաստանի կողմից վերահսկվող Բերդյանսկի եւ Մարիուպոլի նավահանգիստներով։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02