Միացյալ Նահանգների վարչակազմը հույս ունի, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն առաջիկա շաբաթներին կհասցնի հավանություն տալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը: Հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել Է պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի International Student House («Միջազգային ուսանողական տուն») ոչ առեւտրային կազմակերպության միջոցառմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը
«Ես հուսով եմ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կվավերացնի (ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի) անդամակցումը մինչեւ օգոստոսին արձակուրդ գնալը: Հաշվի առնելով մնացած բոլոր բաները, այսինքն՝ նրանց օրակարգում, ես համոզված չեմ, որ դա նրաց կհաջողվի, բայց ես հույս ունեմ: Ինձ թվում Է՝ մնացած երկրները նույնպես շատ արագ շարժվում են դեպի դա»,- ասել Է նա: ԱՄՆ-ի Կոնգերսի վերին պալատն արձակուրդում կլինի օգոստոսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 5-ի ընկած ժամանակամիջոցում:
Ֆինլանդիայի եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Պեկկա Հաավիստոն եւ Անն Լինդեն եւ ԱՏՕ-ի 30 երկրների ներկայացուցիչները հուլիսի 5-ին ստորագրել են արձանագրություններ Հյուսիսատլանտյան դաշինքին երկու հյուսիսային երկրների անդամակցության մյասին: Հելսինկին եւ Ստոկհոլմը կազմակերպության անդամներ կդառնան ՆԱՏՕ-ի բոլոր պետությունների կողմից փաստաթղթերի վավերացումից հետո: Ամերիկյան օրենսդրության առանձնահատություններին համապատասխան ԱՄՆ-ում վավերացման ընթացակարգը կատարում Է երկրի նախագահը, Կոնգրեսի վերին պալատը տալիս Է դրա համաձայնությունը: Հուլիսի 11-ին պետության ղեկավար Ջո Բայդենը Սենատի քննարկմանն Է ուղարկել Ֆինլանդիային եւ Շվեդիային ՆԱՏՕ ընդունելու մասին արձանագրությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15