«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հաճախ ենք հանդիպում գովազդների, երբ հեռվից տեսանելի, մեծ տառերով ու թվերով գրված է լինում՝ զեղչ, ասենք, 70 տոկոս: Մարդիկ ոգևորված մոտենում են և նկատում կամ հետո պարզում, որ խոսքը եղել է «ՄԻՆՉԵՎ 70 տոկոս»-ի մասին, իսկ «մինչև» բառը գրված է շատ փոքր տառերով: Հայաստանի կառավարությունն էլ է այդ մեխանիզմով գործում: Օրինակ՝ երկու օր է իշխանությունները ինտենսիվ տարածում են լուրը, թե 2023 թվականին կենսաթոշակները կբարձրանան 6000 դրամով: Դե, չնչին թոշակ ստացող մարդկանց համար «շնից մազ պոկելն էլ օգուտ է» սկզբունքով այդ 6000 դրամն էլ կարևոր է: Իրականում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ «2023-ին նախատեսված է մինչև 6000 դրամով կենսաթոշակների բարձրացում 2 փուլով»: Այստեղ կարևորը «ՄԻՆՉԵՎ 6000 դրամ» ու «երկու փուլով» ձևակերպումներն են: Այսինքն, կենսաթոշակները նախ՝ հունվարի 1-ից միանգամից չեն բարձրանալու, այլ քիչ-քիչ, այսինքն՝ «երկու փուլով», և հետո՝ 6000 դրամով կբարձրանա քչերի թոշակը: Իսկ թե ինչ հաշվարկով ու ինչպես կլինի, դեռ չի պարզաբանվում: Այս ամենից զատ, նույնիսկ 6000 դրամը տնտեսագետները համարում են չնչին բարձրացում առկա գնաճի ծավալների ֆոնին: «Նման պայմաններում կենսաթոշակների նույնիսկ ամբողջական 6000 դրամով ավելացումը նորմալ չէ և չի կարող մեղմել մարդկանց սոցիալական վիճակը: Եթե թվերով համեմատում ենք մարդկանց եկամուտներն առկա գնաճի հետ, ակնհայտ է, որ սոցիալական տխուր վիճակում ենք: Առկա պայմաններում կլինի կենսաթոշակների 6 թե 10 հազար ավելացում, այն չի կարող մեղմել մարդանց վիճակը: Առանձին ապրանքատեսակների գծով շուրջ 40 տոկոս գնաճի, եկամուտների՝ համարժեք ձևով չավելանալու պայմաններում իշխանությունները կենսաթոշակների ընդամենը 6000 դրամի փուլային ավելացումը որպես աննախադեպ ձեռքբերում են ներկայացնում, ինչը նոնսենս է»,- «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22