Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում երկու անձի ազատեց պարտադիր զինծառայությունից՝ Նարեկ Արմենի Սուքիասյանին եւ Էրիկ Գեւորգի Վարդանյանին: Որոշումների հիմնվորումներում, մասնավորապես, նշվում է, որ այդ որոշումների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: 26-ամյա Նարեկ Սուքիասյանը 2012-2013 թթ․ արժանացել է FLEX ամերիկյան փոխանակման ծրագրի կրթաթոշակի և մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ Նյու Յորքի Նահանգի Սեքեթս Հարբոր կենտրոնական դպրոցում։ 2015-2018 թթ․ սովորել և գրազանցությամբ ավարտել է է Ռումինիայի Բաբեշ-Բոյոյ համալսարանի Եվրոպագիտության ֆակուլտետի Միջազգային հարաբերություններ և Եվրոպագիտություն բակալավրի ծրագիրը։ 2018-2020 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Ներկայումս նա աշխատում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների բաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում՝ որպես հետազոտող։ Ն․Սուքիասյանը դասավանդում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հետազոտական մեթոդների աշխատաժողովներում։ Ն․ Սուքիասյանը որպես երիտասարդ գիտնական ունի տպագրված 12 գիտական հոդված։ 2022թ․-ի ապրիլի 7-ին կայացել է Նարեկ Սուքիասյանի ատենախոսության պաշտպանությունը, եւ նրան շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 27-ամյա Էրիկ Գևորգի Վարդանյանը 2020 թվականից առ այսօր աշխատում է «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ-ում, որպես շինարարության գծով փոխտնօրեն, որտեղ ղեկավարում է կազմակերպության նոր կենտրոնների նախագծման և կառուցման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ 2017-2021 թվականներին տպագրել է ընդհանուր առմամբ 9 գիտական հոդվածներ։ 2022 թվականի փետրվարի 10-ին ստացել է ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55