«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Զինված ուժերի ԳՇ պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, իսկ ավելի վաղ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր։ Ասրյանն այն գեներալներից է, ով 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի փետրվարին, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ համարելով, որ «ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում»: Իսկ մի քանի ամիս հետո այնքան «խելոքացավ», որ փորձեց արդարացնել Սեւ լճի տարածքում թշնամու տեղակայումը։
«Հակառակորդի նշած 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություն չունի»,- ասել էր նա այն օրերին, երբ Սեւ լճի տարածքից ադրբեջանցիները հայ զինվորների էին գերեվարել։ Իսկ 2021 թ․ սեպտեմբերի 27-ի հրամանագրով Էդվարդ Ասրյանն ազատվել էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի՝ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից այն պատճառով, որ նրան տեսել էին պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մոտ 10 րոպե զրուցելիս, որի ժամանակ նա Օհանյանին «պարոն գեներալ»-ով էր դիմել, ինչը դուր չէր եկել, մասնավորապես, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02