Եվրամիությունը Վրաստանից պահանջում է արմատախիլ անել խտրականությունը, այլ ոչ թե լեգալացնել նույնասեռական ամուսնությունները, ասել է Վրաստանում ԵՄ-ի դեսպան Կառլ Հարցելը, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։ Հարցելը, որի լիազորությունների ժամկետը սպառվում է այս ամռանը, պատասխանել է ամենից հաճախ տրվող հարցերին։ Դրանցից մեկը ձեւակերպվել է այսպես. «Եթե դուք ծանոթ եք Վրաստանի պատմությանը եւ հարգում եք նրա ավանդույթները, ապա ինչո՞ւ եք խնդրում կառավարությանը հավանություն տալ միասեռական ամուսնություններին»։ «Եվրամիությունում ընտանեկան իրավունքը մնում է ԵՄ-ի երկրների իրավասության ներքո, եւ դրա համար ամուսնությանը վերաբերող կանոնները որոշվում են անհատապես, ԵՄ-ի անդամ պետությունների կողմից։ Այն, ինչ ԵՄ-ը պահանջում է իր բոլոր մասնակից պետություններից, դա խտրականության արգելքն է եւ բոլոր փոքրամասնությունների պաշտպանությունը, ներառյալ սեռական փոքրամասնությունները»,- պատասխանել է դիվանագետը։ Հարցելը նաեւ հիշեցրել է, որ «քաղաքացիների պաշտպանությունը բռնությունից եւ յուրաքանչյուր մարդու խոսքի եւ հավաքների ազատության իրավունքի ապահովումը Եվրոպական միության եւ, գուցե ցանկացած դեմոկրատիայի հիմնական արժեքներն են»։ «Այդ իրավունքների պաշտպանությունը՝ առանց բացառության, իրավապահ մարմինների պատասխանատվությունն ու պարտավորությունն են։ Իշխանությունների՝ բոլոր քաղաքացիների, այդ թվում փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու պատրաստակամությունը եւ ունակությունը կգնահատվեն ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի համատեքստում»,- նշել է նա։ Խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուժեղացմանն ուղղված միջոցների ընդունումը Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականներից մեկն է, որոնք Վրաստանը պետք է կատարի ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրահանձնաժողովում խոսում են, մասնավորապես, «մեղավորներին եւ բռնություն սադրողներին պատասխանատվության ենթարկելու ավելի արդյունավետ միջոցների ներգրավման մասին»։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02