Նիկոլը եկավ իշխանության,մարդկանց խաբելով որ պիտի պայքարի թալանի և անօրինականության դեմ
15.07.22 | 18:20
Նիկոլը եկավ իշխանության,մարդկանց խաբելով որ պիտի պայքարի թալանի և անօրինականության դեմ: Թալանչիները և օրենքը ոտնահարող ուժայինները կարճ ժամանակում դարձան Նիկոլի իշխանության հենասյուները:
Երբ քպ-ականներին, կամ նրանց շահերը սպասարկող լուսավոր մարդկանց հարցնում են, թե ինչու իրենց նշած բանակը և երկիրը թալանածները պատժված չեն, նրանք սկսում են հիշել անմեղության կանխավարկածները և դեմոկրատական ցուցանիշները: Բայց չգիտես ինչու, այդ նույն պատճառները չեն տարածվում Նիկոլի ու մնացած նիկոլների դեմ գաղափարական պայքար մղող և ճիշտ խոսք հնչեցնող մարդկանց վրա:
Նիկոլը երբեք չի խնայի ճիշտ խոսք ասող մարդկանց: Իսկ բոլոր նրանք, ում լկտիության և անպատժելիության պատճառով Նիկոլենք 2018ին խաբեցին ժողովրդին և զավթեցին իշխանությունը,այսօր շատ լավ տեղավորվել են ներկայիս իշխանության շրջապատներում և լուծում են իրենց ունեցվածքի մի մասը պահպանելու խնդիր:
Իսկ բոլոր արևմտյան գռանտներ լափող սրիկաներին,ովքեր տարիներ շարունակ կեղծ արժեքներ են քարոզել և այսօր իհարկե լուռ կմնան պարզապես ամեն օր խորհուրդ կտամ իրենց երեխաներին ցույց տան Արմենի նկարը, ով իրենց հայրերի ու մայրերի պես չվաճառեց իր հայրենիքը և զոհվեց հանուն իր երկրի…