Huawei-ը վերսկսել է սմարթֆոնների եւ այլ գաջեթների մատակարարումները Ռուսաստան, «Իզվեստիա»-ին հայտնել է ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը, որը էլեկտրոնիկայի մի քանի արտադրողների գործընկերն է։
«Նոր առաքումներ իսկապես գալիս են»,- ասել է աղբյուրը:
Mobile Research Group-ի առաջատար վերլուծաբան Էլդար Մուրթազինը նույն օրը Telegram-ի իր ալիքում հայտարարել է Ռուսաստան ապրանքների մատակարարումների վերսկսման մասին։ Նա նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում Huawei-ի արտադրանքը հայտնվում է ընկերության, ինչպես նաեւ գործընկերների կայքերում։
Huawei-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանում այս իրավիճակը։
Հունիսի սկզբին ընկերությունը հայտարարեց Ռուսաստանում իր պաշտոնական կետերի փակման մասին: Սկզբում արտադրողի 19 խանութներից միայն չորսն են դադարեցրել իրենց աշխատանքը։ Այս որոշումը բացատրվել է Ռուսաստանի պահեստներում չինական ապրանքանիշի գաջեթների եւ դրանց պահեստամասերի բացակայությամբ։
Մասնավորապես, ընկերության Մոսկվայի մասնաճյուղերից մեկը հայտնել է, որ հիմնական խնդիրը մարտկոցների եւ էկրանների բացակայությունն է, բոլոր պահեստամասերը կարող են մատակարարվել միայն պատվերով: Նմանապես արձագանքել են ընկերության լիազորված դիլերները Ռյազանում եւ Կալուգայում:
Միեւնույն ժամանակ, ըստ սմարթֆոնների վաճառողների, ռուսական շուկայում էլեկտրոնիկայի չինական արտադրողների արտադրանքի պահանջարկը զգալիորեն աճել է: Այժմ այդ ապրանքները զբաղեցնում են ռուսական շուկայի երկու երրորդը։
Փորձագետների կարծիքով՝ չինական սարքերի ընդլայնումը տեղի է ունենում Ռուսաստանին Apple եւ Samsung գաջեթների վաճառքի դադարեցման ֆոնին, որոնց մասնաբաժինը «խելացի» հեռախոսների հատվածում նկատելիորեն նվազել է։
Այսպիսով, Xiaomi-ն 2022 թվականի II եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունում սմարթֆոնների վաճառքով զբաղեցրել է առաջին տեղը՝ Samsung-ին մղելով երկրորդ տեղ, հաշվարկել է MTS-ը։ Չինացի այլ արտադրողները նույնպես ամրապնդում են իրենց դիրքերը։ Օրինակ, Realme-ի մասնաբաժինը 8,3-ից հասել է 13 տոկոսի, գրում է MK-ն։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02