Նախ ֆիքսենք, որ տոտալ《թալան》բառի ուղիղ իմաստով Հայաստանում եղել է միյայն Լեւոն Տեր Պոտրոսյան կառավարման ժամանակ, դրանից հետո եղել է տոտալ կոռուպցիա եւ թայֆաբազություն, որին ժողովուրդը նույնպես《թալան》է անվանում եւ չի սխալվում, պետական պաշտոնի ընձեռնած ռեսուրսի օգտագործմամբ հարստացման ցանկացած եղանակ, դա պետության եւ ժողովրդի հաշվին է։
Եթե երկրի համախառն կապիտալի X քանակը թալանվում է պետական ռեսուրսի օգտագործման միջոցով, դա թալանվում է բոլորից։
Եթե մարդը գողանալու բան չի ունեցել դա նրանից է, որ ուզել է վարկ վերցնի, բայց իրեն վարկ չեն տվել, որովհետեւ ԿԲն ռիսկայինության շեմը արհեստական բարձրացնում էր, որպեսզի արտոնյալների վերցրած ու չմարած վարկերը դրա տակը լվանար։
Մարդը չի կարողացել կայանալա, որովհետեւ ուզել է համալսարան ընդունվի, բայց մրցույթով դուրս է մնացել որովհետեւ կաշառքով 10 հոգու իրենից առաջ են մտցրել։
Մարդը ուզել է ապրանք ներմուծել, բայց հասկացել է, որ իր մրցակից ներմուծողը ավելի էժան է վաճառում նույն ապրանքը քան իր ինքնարժեքն է, որովհետեւ միյուս ներմուծողները չի մաքսազերծում իր նեմուծած ապրանքը եւ 30֊40% ցածր ինքնարժեքով շուկայում անհամեմատ շահեկան դիրք է զբաղեցնում։
Միյուսը ուզել է գործարան կամ խանութ բացել, բայց ստիպված է եղել տարածքը վարձակալել նրանից ով իր կապերի շնորհիվ կոպեկներով սեփականաշնորհել է այդ տարածքը։
Միյուսը ուզել է գյուղատնտեսությամբ զբաղայս, բայց պետական սուբսիդիայով վառելիքը եւ պարարտանյութը իրեն չի հասել, որովհետեւ մարզպետի հետ մտերիմ չի եղել։
Միյուսը ուզել է պետական աշխատանքի ընդունվել, բայց իրեն մերժել են, որովհետեւ այդ աշխատատեղը տվել են մասնագիտական կարողություներով իրեն զիճող մեկ ուրիշին, որը լավ ծանոթ է ունեցել կամ կաշառք է տվել։
Այս ցուցակը կարելի է անվերջ թվարկել։