Արմեն Գրիգորյանի ընտանիքին արդեն ճանաչում եմ քառասուն տարի, նրա կրտսեր եղբոր համադասարանցին եմ, Արմենն էլ մեր ավագ ընկերն է։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, ով մասնակցում էր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը։
«Դեռ մանկուց Արմեն Գրիգորյանը ինքնուրույն, ստեղծագործ մարդ է եղել, իր էրությամբ արև է եղել, և արևի մեջ պոռթկումներ են լինում, և այդպես վառվեց, գնաց, բայց ամենաբարի, հիշողություններն ունեմ իր մասին»,–ասաց Արա Այվազյանը։
Հարցին, թե ի՞նչ կհիշի այս պահին, Արա Այվազյանը ասաց, որ իրենց կայացումը տեղի է ունեցել խորհրդային միության ժամանակ և այդ ժամանակ ամեն ինչ անցնում էր որոշակի սահմանափակումներով, ցենզուարյով և այլն, բայց իրենք բոլորը Պուշկինի անվան դպրոցի շրջանավարտներ են և մթնոլորտն այնպիսին էր, որ յուրաքանչյուր աշակերտի, հաշվի առնելով բոլոր սահմանափակումները, ստիպում էին մտածել ինքնուրույն, վերլուծել․«Թերևս այդ դպրոցը մեծ կնիք թողեց բոլորիս վրա, հատկապես Արմենի, որովհետև նա ազատ, ստեղծագործ մարդ էր։ Ճիշտ է, բժիշկ է մասնագիտությամբ, բայց գնաց այլ ուղով, ՈՒՀԱ ակուբն ու իր հաջողությունները երևի բոլորը հիշում են»։
Հարցին, թե քաղաքականության մեջ է եղել, քննարկումներ եղե՞լ են Գրիգորյանի հետ, ինչպիսին էին կարծիքները, Արա Այվազյանն ասաց, որ եղել են քննարկումներ, նաև տարաձայնություններ․«Ընկերները նրա համար չեն, որ միայն իրար հաճելի բաներ ասեն։ Որոշ հարցերի շուրջը ինքը համաձայն չէր, որոշ հարցերի շուրջ՝ ես, բայց մենք ընդհանուր ճանապարհ ենք անցել իր ու իր ընտանիքի հետ, ցավում եմ Արմենի համար»։
Հարցին, թե պայքարի օրերին իրենց հարաբերությունները չէի՞ն փոխվել, Արա Այվազյանն ասաց․ «Բացարձակ, բացարձակ։ Ես շատ լավ եմ ընդունում առողջ քննադատությունները, մենք իրար փողոցում էլ ենք հանդիպել, երբ ես աշխատում էի, ինքն իր կարծիքն է հայտնել, ես իմ կարծիքը, բայց դա բացարձակ չի անդրադարձել մեր հարաբերությունների, մեր ջերմության վրա: Ամենաարժեքավոր մարդիկ մեզնից շուտ են հեռանում, դա է ցավալին»։
Հիշեցնենք, որ հուլիսի 15–ին դատարանում մահացել է կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03