Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 9-րդ գումարման պառլամենտում կլինի հայազգի երեք թեկնածու՝ երեքն էլ ներկայացնում են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Ռուսլան Պողոսյանը (վերջին երկուսը՝ մեծամասնական ընտրակարգով): Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Նա հիշեցրեց, որ նախկին խորհրդարանում նույնպես երեք հայ պատգամավոր է եղել:
Պատասխանելով հարցին, թե հայ-վրացական հարաբերությունների վրա ի՞նչ ազդեցություն կունենա նոր խորհրադարանի կազմը, ասուլիսին ներկա վրացագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ որպես իշխանություն մնում է «Վրացական երազանքը», բայց արդեն որպես միավոր կուսակցություն, ոչ թե նախընտրական կոալիցիա, ձևավորելու է իր կառավարությունը, որը կարող է լինել ավելի ազատ:
«Կոալիցիայում գտնվում էին տարբեր ուժեր, որոնք ունեին տարբեր մոտեցումներ ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ: Այս պահին «Վրացական երազանքը» կստեղծի նոր կառավարություն, որը ոչ թե ուղղակի նոր լիցք կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին, այլ ազատվելով այլ պրոեվրոպական ուղղություն ունեցող ուժերից, կլինի ավելի ազատ ռուս-վրացական հարաբերություններում, ինչն անուղղակի կազդի հայ-վրացական հարաբերությունների ընթացքի, դինամիկայի, նույնիսկ առևտրաշրջանառության վրա: Հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն»,- ասաց վրացագետը՝ միաժամանակ հավելելով, որ եթե նույնիսկ իշխանափոխություն լիներ Վրաստանում, հայ-վրացական հարաբերությունների այս պահի դինամիկայի վրա հազիվ թե որոշակիորեն ազդեր:
Ա. Էրոյանցի կարծիքով՝ հարևանների հետ քաղաքական հարաբերությունների տեսանկյունից լուրջ փոփոխություններ չեն լինի, քանի որ հիմնական գաղափարախոսությունը պահպանվել է՝ բոլոր հարևանների հետ հավասարակշռված քաղաքականություն, լավ հարաբերությունների զարգացում, այդ թվում նաև Ռուսաստանի հետ:
«Վրաստանի այսօրվա իշխանությունների որդեգրած քաղաքականությունը բխում է Հայաստանի շահերից, եթե համեմատենք նախկին նախագահ Սաակաշվիլու իշխանության տարիների հետ, այդ ժամանակ ուժեղ էր պրոթուրքական, պրոադրբեջանական քաղաքականությունը, ինչից տուժում էին հայ-վրացական հարաբերությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր ձևավորվող խորհրդարանից սպասելիքները դրական են հայ-վրացական հարաբերությունների տեսանկյունից՝ ակնկալելով քաղաքական, տնտեսական զարգացում, խորացում:
Խոսելով հայազգի պատգամավորների մասին և պատասխանելով հարցին, թե վիրահայերին վերաբերող խնդիրները ինչքանո՞վ են կարողանում բարձրաձայնել խորհրդարանում, տեղ հասցնել, Ալիկ Էրոյանցն ասաց, որ ավելի շատ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները հնարավորություն ունեն շատ-շատ հարցերի լուծում տալ հենց տեղում:
Ինչ վերաբերում է ջավախահայության խնդիրներին, Ջ. Մելիքյանն առանձնացրեց խմելու ջրի և հայոց լեզվի խնդիրը: Նա նշեց, որ Վրաստանում ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակն ազդում է նաև ջավախահայերի վրա:
Ա.Էրոյանցը հավելեց, որ թեև խոսվում է հայերի ինտեգրման մասին, սակայն այն պետք է լինի հայապահպանության հիմքի վրա, որպեսզի վիահայերը զգան, որ ինտեգրումը կատարվում է հենց իրենց ազգային շահերից բխված:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22