«Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արդեն 99%-ով հայտնի են, և ըստ Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 48. 6% ձայներ, նախկին նախագահ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ 27%, և 5%-ի շեմը դժվարությամբ հաղթահարել է «Հայրենասերների Ալյանս» կուսակցությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Ըստ նրա՝ այս ընտրությունները կարևոր էին նրանով, որ 4 տարի առաջ հեղափոխություն եղավ Վրաստանում ու 4 տարի անց, չնայած որոշ խախտումներին, ծեծկռտուքներին, միջազգային կազմակերպությունները նշում են, որ դրանք արդյունքի վրա որևէ ազդեցություն չեն ունեցել, ու Վրաստանում ձևավորված ժողովրդավարական տրադիցիան պահպանվեց։ Իսկ Վրաստանի խորհրդարան մտած երրորդ քաղաքական ուժը՝ «Հայրենասերների Ալյանս» կուսակցությունը, ըստ վրացագետի՝ բավականին հետաքրքիր է, չնայած՝ ռուսամետ քաղաքական ուժ լինելու պիտակին. «Ընտրություններից առաջ ընտրողների հետ հանդիպման ժամանակ նրանք արդեն շեշտում էին, որ, թեև կողմնակից են Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացմանը, նոր ֆորմատներին, բայց արդեն վերջին շրջանում շեշտում էին, որ արևմտյան քաղաքականությանն այլընտրանք Վրաստանը չունի։ Բայց ամեն դեպքում, այս պահին որոշ արևմտամետ ուժեր, որոնք չեն անցել Վրաստանի խորհրդարան, շոկային վիճակում են, օրինակ՝ Հանրապետական կուսակցությունը, որը նույնիսկ 2% աջակցություն չստացավ»։
Վրացագետ Ալիկ Էրոյանցն էլ հավելեց, որ այս պահին արդեն 3 հայ պատգամավոր է ընտրվել, բայց ըստ նրա՝ ավելի շատ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները հնարավորություն ունեն հայերին վերաբերող շատ հարցերին լուծում տալու. «Իսկ կուսակցական մակարդակում, քաղաքական առումով, այդքան մեծ հնարավորություն չունեն»։
168.am-ի հարցին՝ Վրաստանում վերջին տարիներին ակնհայտ հակառուսական տրամադրություններ կային, և այնուամենայնիվ, տարօրինակ չէ՞ր ռուսամետ «Հայրենասերների Ալյանս» կուսակցության մուտքը խորհրդարան, թեկուզ նշվեց, որ քարոզարշավի վերջին շրջանում նրանք ասում էին, որ արևմտյան քաղաքականությունն այլընտրանք չունի Վրաստանում, Ա. Էրոյանցն այսպես պատասխանեց. «Ընդհանրապես, վերջին 4 տարիների ընթացքում Վրաստանում մթնոլորտը բավականին փոխվել է, և հակառուսականությունը նահանջ է ապրել։ Նախընտրական քարոզչության շրջանում, իհարկե, կուսակցությունները հիմնական շեշտը դնում են եվրոպամետ ուղղության վրա, քանի որ վերջին մի քանի ընտրությունների ժամանակ Վրաստանի ընտրողներն իրենց ձայները տվել են հենց եվրոպամետ ուժերին։ Բայց գործող իշխանություններն էլ վերջին շրջանում հարևանների հետ հավասարակշռված քաղաքականություն են վարում, այդ թվում՝ նաև Ռուսաստանի հետ։ Հայաստանի շահերից է նաև բխում այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը»։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58