«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ ՀՀ օրակարգում առաջնային թեմաներից է համարվում հայ-թուրքական հարաբերությունների հարցը։ Խոսվում է հայ-թուրքական սահմանի բացման մասին, որի շուրջ կարծես թե արդեն նախնական պայմանավորվածություն կա, և, ինչպես հայտնի է, այն առայժմ բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար։ Այս ամենին զուգահեռ, դեռ անցած տարեվերջին կառավարության որոշմամբ հանվեց թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն, ինչից հետո փաստացի Հայաստանում ակտիվ տեմպերով մեծացել է թուրքական ապրանքների «ներկայությունը»։
Ըստ պաշտոնական վիճակագրության, 2022 թվականի միայն առաջին 5 ամիսներին Թուրքիայից ներմուծվել է մոտ 76 մլն դոլարի ապրանք։ Այսինքն, այդքան գումար Հայաստանից հոսել է Թուրքիա: Մասնավորաբար, հունվարին ներմուծվել է 8 միլիոնի, փետրվարին՝ 14,9 միլիոնի, մարտին՝ 18,2 միլիոնի, ապրիլին՝ 17,9 միլիոնի, և մայիսին՝ 17,4 մլն դոլարի ապրանք։ Պաշտոնական վիճակագրությունից պարզ է դառնում, որ, 2021 թվականի նույն 5 ամիսներին, այսինքն, էմբարգոյի շրջանում, Թուրքիայից մեր երկիր է ներմուծվել 7,6 մլն դոլարի ապրանք: Այսինքն, Թուրքիայից ներմուծման ծավալներն աճել են 10 անգամ։
Մասնագետները փաստում են, որ ներկայում թուրքական ապրանքների ներմուծմամբ զբաղվողները մոտենում են նախքան սահմանափակումներն իրենց ներմուծման ծավալներին: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ Հայաստանից Թուրքիա արտահանումը նախկինի պես մնում է «լումաների» մակարդակի:
Հիշեցնենք, որ թուրքական ապրանքների ներկրման արգելքը սահմանվել էր 2021 թ. հունվարի 1-ից՝ «հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողությունները»: Այնուհետ 2021թ.-ի հունիսի 24-ին էմբարգոյի ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով՝ մինչև 2022 թ. հունվարի 1-ը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03