ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբուժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը և «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրահոգեկան առողջության կենտրոնի» գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանն այսօր անդրադարձան հոգեկան առողջության խնդիրներին: Նշենք, որ այսօր՝ Հոկտեմբերի 10-ը, Հոգեկան առողջության միջազգային օրն է: Սամվել Թորոսյանն ասաց, որ արդեն 25 տարի է այս օրը նշվում է որպես հոգեկան առողջության օր:
«Հոգեկան հիվանդությունների զգալի աճ կա, ինչը մտահոգիչ է: Եվրոպական երկրներում ամեն 7-րդը տառապում է հոգեկան կամ վարքի հետ կապված խնդիրներից, մեզ մոտ ավելի բարվոք է իրավիճակը»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանում հաշվառված է հոգեկան խնդիրներ ունեցող 51 հազար անձ, որոնցից 25 հազարի հետ է ակտիվ աշխատանք տարվում, սակայն կան անձինք, որոնք խնդիրներ ունեն, սակայն չեն դիմում գրանցվելու: Սամվել Թորոսյանն ասաց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգված է, քանի որ հոգեկան առողջության հետ կապված հիվանդությունները արդեն առաջին հինգ հիվանդությունների ցանկում են ընդգրկվում:
«Աշխարհը հասկացել է, որ եթե մի միավոր ծախսենք հոգեկան հիվանդությունների կանխարգելման վրա, ապա հարյուրավոր միավորներ չենք ծախսի հետագայում՝ դրանց բուժման հարցում, այսինքն՝ տնտեսապես էլ ձեռնտու է»,- ասաց նա և նշեց, որ գալու է ժամանակ, երբ ավելի շատ գումարներ կծախսվեն կանխարգելման համար:
Նա նշեց, որ ներկայումս աշխատում են հոգեբուժության մասին օրենքի կատարելագործման վրա: Ըստ կանխատեսման՝ 2020-2030 թվականներին դեպրեսիան կլինի մահացության հիվանդությունների երկրորդ տեղում:
Խաչատուր Գասպարյանը նկատեց, որ գնալով մարդու մենակությունն ընդգծվում է, օրըստօրե աճում է ինքնասպանությունների թիվը: «Մեզանից 25 տոկոսը, այսինքն՝ յուրաքանչյուր 4-րդը, իր կյանքի որոշակի փուլում հոգեկան բնույթի խնդիրներ, դժվարություններ է ունենում»,- ասաց նա և նշեց, որ դեպրեսիան կլինիկական է, եթե այն շարունակվում է երեք ամիս:
Tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47