Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին և Արցախին առնչվող երկու կարևոր հայտարարություն է արել։
Դրանցից առաջինում գոհունակություն է հայտնվել Արցախի՝ Ադրբեջանին վերադարձի կապակցությամբ։ Եթե այս ձևակերպումը թարգմանենք իրանական դիվանագիտական լեզվից, ապա այն նշանակում է, որ Արցախում դե ֆակտո ձևավորված իրավիճակի փոփոխությունն այս պահին չի բխում Իրանի շահերից, և ադրբեջանաթուրքական որևէ առաջխաղացում անթույլատրելի է։ Այլ խոսքերով, Իրանի հոգևոր առաջնորդն Ադրբեջանի օպերատոր երկիր Թուրքիայի ղեկավարին ասել է, որ պետք է բավարարվել ձեռք գցածով և ավելիին չձգտել:
Որպես նշվածի փաստացի շարունակություն այաթոլլահ Ալիի Խամենեին հնչեցրել է շատ թափանցիկ զգուշացում առ այն, որ Իրանն անթույլատրելի է համարում հայ-իրանական մի քանի հազարամյա սահմանի արգելափակման որևէ քաղաքականություն՝ աներկբայորեն ակնարկելով մեր երկու պետությունների սահմանը կտրելուն միտված թուրք-ադրբերանական որևէ նկրտման փորձ կանխելու իրանական կողմի հաստատակամության մասին։
Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա, որը բնորոշ է իրանական հինավուրց քաղաքական մշակույթին՝ «մի կրակոցով երկու նապաստակ սպանելը»։
Շեշտադրելով հայ-իրանական սահմանի մի քանի հազարամյա բնույթը, Իրանի ամենաբարձրաստիճան հոգևոր և քաղաքական գործիչն, ըստ էության, մատնանաշել է, թե որքան հնամյա ազգեր և պետություններ են Իրանն ու Հայաստանը, ի տարբերություն մեր հաշվին «պատմական լեգիտիմության» հավակնող տարածաշրջանային արհեստածին կազմավորումների։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01