«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել է այն հանգամանքին, որ կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի գերակշիռ մասը ոչ միայն չի զեկուցվում, այլև լուրջ ու կարևոր շատ հարցեր ընդունվում են առանց խորքային վերլուծությունների և ռիսկերի գնահատման։ Այսօր կառավարության հերթական նիստի օրն է, և, «ավանդույթի» համաձայն, տասնյակ հարցերից զեկուցվող կլինեն 3-4- ը: Օրինակ՝ նախորդ նիստում ընդգրկված 40 հարցից զեկուցվող էր միայն 4-ը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարության նիստերում զեկուցվող հարցերի ընտրությունը կատարվում է ոչ թե տվյալ հարցի բովանդակային առաջնայնությամբ, այլ այն տրամաբանությամբ, թե տվյալ հարցը ինչ PR ազդեցություն կունենա հանրային տիրույթում։ Ըստ այդմ, հիմնականում զեկուցվում և բավական երկար ու հանգամանալից քննարկվում են այն հարցերը, որոնք լրացուցիչ «միավորներ» կարող են բերել Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանք գլխավորապես լինում են ասֆալտապատման, գյուղատնտեսական որևէ հատկացման կամ բնակչության համար անմիջական նշանակություն ունեցող որևէ օրինագիծ, որոնք Փաշինյանի և նրա նախարարների կողմից տեղը-տեղին «քննարկվում» են։
Ասվածի վառ օրինակ է նաև կառավարության վերջին նիստի ժամանակ ասֆալտապատման թեմայի հետ կապված քննարկումը, որին հատկացվեց մոտ 30 րոպե ժամանակ։ Փաշինյանը և կառավարության մյուս պատասխանատուները ինքնամոռաց փորձում էին հանրությանը համոզել, թե ինչ գերկարևոր ու շրջադարձային քաղաքականություն են իրականացնում։ Ի դեպ, կառավարության մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ կոմիտեների նիստերը ևս անցնում են բավական «անհամ», «ոտի վրա», քանի որ նախարարները գրեթե չեն ներկայանում կոմիտեներին, հիմնականում փոխնախարարներն են մասնակցում, իսկ բուն ընթացքը ավելի շատ տեխնիկական բնույթ է կրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22