Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշեց Քննչական կոմիտեին հատկացնել 258.5 մլն դրամ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է 2 խնդրի կարգավորմամբ:
Մասնավորապես.
ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Գույք ամրացնելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հետ է վերցվել և ՀՀ քննչական կոմիտեին է ամրացվել ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի 1-ին փողոցի 3/3-րդ հասցեում գտնվողն վարչական շենքը՝ հիշյալ մարզում տեղակայված ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի ոչ բարենպաստ շենքային պայմանները բարելավելու և անհրաժեշտ աշխատանքների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:
Նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի ոչ միայն բարելավել աշխատանքային պայմանները, այլև ստեղծել առավել նպաստավոր միջավայր և պայմաններ՝ մինչդատական վարույթի ընթացքում դատավարության մասնակիցների մասնակցությամբ քննչական գործողություններն իրականացնելու համար, արդյունավետ կկազմակերպվի քննչական գործողությունների իրականացումը, ինչպես նաև կապահովվի նոր աշխատասենյակների ավելացումն, ինչը պայմանավորված է նաև քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հանգամանքով և կապահովի այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում:
Նշվում է նաեւ, որ ավելացել են ՀՀ քննչական կոմիտեում նախաքննություն իրականացնող քննիչների հաստիքների քանակը 210-ով:
Նախագծով առաջարկվում է ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել գումար, որը կուղղվի ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի 1-ին փողոցի 3/3-րդ հասցեում գտնվող վարչական շենքում կապիտալ հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև համակարգչային տեխնիկայով և գրասենյակային գույքով հագեցվածությանը, ինչը պայմանավորված է Կոմիտեում նախաքննություն իրականացնող քննիչների հաստիքների քանակի ավելացմամբ:
Ընդհանուր առմամբ առաջարկվում է նշված խնդիրների կարգավորման նպատակով իրականացնել վերաբաշխումներ և ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել 258.5 մլն դրամ:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22