Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշեց ՀՀ ոստիկանությանը 18,4 մլն դրամ հատկացնելու և մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպել:
Հարցը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանը՝ նշելով, որ որոշման անհրաժեշտությունը՝ պայմանավորված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում 2023 թ․-ի հունվարից նոր պարեկային ծառայության գործարկմանն անհրաժեշտ ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար իրավական հիմք ապահովելու և այդ ծախսերը ֆինանսավորելու համար միջոցներ նախատեսելու հանգամանքով։
Նա ընդգծեց, որ այդ 4 մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար դեռևս ընթացիկ տարվա մայիսի 23-ին հայտարարվել է ոստիկանական ավտոմեքենաների ձեռք բերման գնման մրցութային ընթացակարգ: Բացումը տեղի է ունեցել հունիսի 8-ին, սակայն մասնակից չլինելու պատճառով ընթացակարգը հայտարարվել է չկայացած: Այնուհետև հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցչին կատարված հարցումներով պարզվել է, որ հայտարարված տեխնիկական բնութագրով, քանակով (175 միավոր) և նախատեսված ժամկետում (մինչև ս/թ նոյեմբերի15-ը) ավտոտրանսպորտային միջոց մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն՝ հնարավոր սեղմ ժամկետում (շուրջ 2 շաբաթվա ընթացքում) նախատեսվող գումարն ամբողջությամբ (100% -ով)կանխավճարային եղանակով հատկացնելու դեպքում։
Բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել «ToyotaFortuner» մակնիշի 45 միավոր մեխանիկական և 130 միավոր ավտոմատ տուփով ավտոտրանսպորտային միջոց, համապատասխանաբար ըստ տեսակների 15․900,0 հազ, դրամ և 18․400,0 հազ․ դրամ գնմանգներով։
Ընկերության պաշտոնական կայքում նշված ավտոտրանսպորտային միջոցների 13.07.2022 թ-ի դրությամբ հրապարակված վաճառքի գները, համապատասխանաբար ըստ տեսակների կազմում են՝ 31․994,0 հազ․ դրամ և 35․292,0 հազ․ դրամ։
Ելնելով վերոգրյալից որոշման նախագծով նախատեսվում է վերը նշված 4 մարզում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար ձեռք բերել 175 ավտոտրանսպորտային միջոց, նշված գնման գների հաշվարկով հատկացնելով 3․107,5 մլն․ դրամ, ներառյալ հարկերն ու այլ պարտադիր վճարները։
Առաջարկվում է թույլատրել տվյալ գնումը, ՀՀ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա իրականացնել մեկ աղբյուրից, իսկ 4-րդ կետով՝ թույլատրել մատակարար կազմակերպությանը հատկացնել կանխավճար՝ գնման առարկայի 100 %-ի չափով։
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22