«Լիտվական երկաթուղիներին» (Lietuvos gelezinkeliai) պատկանող բեռնափոխադրող LTG Cargo ընկերությունը ուրբաթ վերսկսել է Ռուսաստանի եւ Կալինինգրադի միջեւ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը, ինչպես նախատեսում է Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված ուղեցույցը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Եվրամիության խորհրդի համապատասխան կանոնակարգի եւ ԵՀ ուղեցույցների, ինչպես նաեւ իրավասու մարմինների մեկնաբանությունների համաձայն, ԵՀ ուղեցույցներով նախատեսված տարանցիկ ապրանքների նկատմամբ վերահսկողության ուժեղացման պայմաններին համապատասխան՝ LTG Cargo-ն վերսկսել է փոխադրումներն այսօրվանից՝ հուլիսի 22-ից»,- ասվում է ընկերության՝ հաճախորդների համար հաղորդման մեջ:
Ինչպես հաղորդվում էր, հուլիսի 13-ին Եվրահանձնաժողովը, որոշակի վերապահումներով, թույլ է տվել Ռուսաստանին արգելված ապրանքները երկաթուղով փոխադրել Կալինինգրադի մարզ եւ դրանից դուրս ԵՄ տարածքով։
Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն պետք է ապահովի, որ տարանցումը չօգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար։ Ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների տարանցումը շարունակում է արգելված մնալ՝ անկախ տեղափոխման ընտրված եղանակից։
Նաեւ հաղորդվում էր, որ հունիսի 17-ից ուժի մեջ է մտել ռուսական պողպատի եւ գունավոր մետաղների ԵՄ ներմուծման արգելքը, հուլիսի 10-ից՝ ցեմենտի, սպիրտի, փայտյա արտադրանքի, ապակու, ալյումինի, թղթե արտադրանքի, գիպսի, նավերի մասերի։ Օգոստոսի 10-ից ուժի մեջ կմտնի ածուխի եւ այլ պինդ հանածո վառելիքի, դեկտեմբերի 5-ից՝ ռուսական նավթի եւ նավթամթերքների փոխադրման արգելքը։
LTG Cargo-ն պարզաբանում է, որ երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը պետք է համապատասխանի երեք տարվա միջինին՝ 2019-ի հունվարից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի վերջը։ Միջին արժեքները յուրաքանչյուր ապրանքի կոդի համար առանձին կհաշվարկվեն, իսկ հայտերը կմերժվեն, եթե դրանց ծավալը հասնի միջին տարեկան արժեքներին:
Ապրանքները, որոնք նախկինում բեռնատարներով էին փոխադրվում, փոխադրումների միջին ցուցանիշը հաշվարկելիս չեն ներառվի։
«Ուղեցույցում նշված շքեղ ապրանքների փոխադրումը չի վերսկսվի մինչեւ առանձին պարզաբանում»,- նշում են «Լիտվայի երկաթուղիները»:
Lietuvos gelezinkeliai-ն անցած տարի տարանցիկ շուրջ 11.5 միլիոն տոննա բեռ է փոխադրել Կալինինգրադ եւ հակառակ ուղղությամբ: Ամենից շատ սննդամթերք է փոխադրվել (1.3 մլն տոննա)։
11:45
11:33
11:14
10:47
10:35
10:16
10:02
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34