Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանի ավելի ակտիվ մուտքը համաշխարհային էներգետիկ շուկա բխում է աշխարհի բոլոր երկրների եւ ժողովուրդների շահերից, գրում է Mehr-ը։
«Մենք խաղաղություն ենք ցանկանում Ուկրաինայում եւ կայունություն Մերձավոր Արեւելքում, եւ այդ առումով մենք բարձր ենք գնահատում Իրանի դերը տարածաշրջանում կայունության հաստատման եւ Աստանայի գագաթաժողովի՝ Թեհրանում անցկացման գործում... Որպես Ուկրաինայի հարեւան երկիր եւ այս ճգնաժամի շարունակման հետեւանքով առաջացած հնարավոր վտանգների եւ այդ երկրում հակամարտությունների շարունակման կապակցությամբ, այդ թվում՝ փախստականների ալիքի եւ անօրինական ներգաղթի, մենք պահանջում ենք շուտափույթ կերպով դադարեցնել պատերազմը»,- իրանական լրատվամիջոցը մեջբերում է Հունգարիայի արտգործնախարարի խոսքերը
Սիյարտոն ընդգծել է Թեհրանի և Բուդապեշտի միջեւ երկկողմ հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը՝ հայտարարելով, որ «Հունգարիայի կառավարությունը միշտ աջակցել է Իրանի հավասարակշռված մոտեցմանը միջազգային հարթակներում եւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում»:
Նա պատրաստակամություն է հայտնել ընդլայնել հարաբերությունները տարբեր ոլորտներում Իրանի հետ եւ ողջունել է համատեղ տնտեսական հանձնաժողովի ստեղծումը։
Իր հերթին, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը, որը մերժում է պատերազմներն ու պատժամիջոցները։
«Իսլամական Հանրապետությունը կոչ է անում կենտրոնանալ ուկրաինական ճգնաժամի կարգավորման քաղաքական լուծման վրա, եւ այդ կապակցությամբ շարունակում է քաղաքական լուծման ամրապնդմանն ու խթանմանն ուղղված ջանքերն ու խորհրդակցությունները Մոսկվայի եւ Կիևի միջեւ՝ այս ճգնաժամի լուծումն արագացնելու համար»,- ասել է Իրանի արտգործնախարարը
Աբդոլլահիանը նաեւ ասել է, որ Թեհրանն ուկրաինական հակամարտությունից հետո օգնում է ապահովել էներգետիկ եւ պարենային անվտանգությունն ամբողջ աշխարհում:
«Մենք այդ հարցի շուրջ բանակցություններ ենք վարել Ռուսաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների հետ»,- հավելել է նա։
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02