«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Կոտայքի մարզի Առինջ համայնքում անշարժ գույք է գնել: Պատգամավորն այն ձեռք է բերել 2017 թվականին՝ 27 մլն 200 հազար դրամով: Այդ տարի նրա դրամական միջոցը կազմել է 1 մլն դրամ, ստացել է 24 մլն 480 հազար դրամի չափով փոխառություն, վարկ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Նազարյանի ամսական աշխատավարձն այդ տարի կազմել է 544 հազար դրամ, իսկ 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Նազարյանը Երեւանի Նորք-Մարաշում շինություն ունի, որը նա որպես ժառանգություն ստացել է 2009 թվականին: Դրամական միջոցներն ավելացել են՝ 1 մլն դրամից դառնալով 3 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում բարձրացել է նաեւ նրա աշխատավարձը՝ ամսական կազմելով 1 մլն 36 հազար դրամ: Ի դեպ, Նազարյանը 2019-ին ԱԺ փոխնախագահն էր: 2020 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 2 մլն դրամ: Ավտոմեքենա չունի, իսկ ամսական աշխատավարձը կազմել է 830 հազար դրամ, բացի այս, կառավարությունից ստացել է միանվագ վճար՝ 300 հազար դրամի չափով: Ըստ նախորդ տարվա հայտարարագրի՝ Լենա Նազարյանն ամսական ստացել է 787 հազար դրամ աշխատավարձ: Բացի այս, 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատգամավորի ունեցած վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 21 մլն 520 հազար դրամ: Նազարյանի պատգամավոր ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, նախորդ տարի 5 մլն դրամով ավտոմեքենա է գնել՝ Toyota մակնիշի: Նրա բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 959 հազար դրամ, իսկ ամսական աշխատավարձը՝ 787 հազար դրամ: Տեղեկացնենք, որ Նարեկ Բաբայանը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղեցնում էր ՀՀ անշարժ գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոնը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01