ՀՀ քաղաքացի Ժ. Մալոյանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ուղղորդմամբ ինձ է դիմել: Նա սպառնում էր անգամ ամենածայրահեղ քայլին դիմել՝ ինքնահրկիզվել, եթե չկարողանա ԱՄՆ մուտք գործել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Նա նաեւ նշել է.
«Իմ շտապ հանձնարարականով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետները հանդիպել են ՀՀ քաղաքացի Ժ․ Մալոյանի հետ: Մոտ 2 ժամ լսել են քաղաքացուն, հստակեցրել ինձանից ունեցած ակնկալիքները։ Ըստ այդմ, անմիջապես պատրաստվել է գրություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Նշել եմ, որ քաղաքացու պնդմամբ ինքը 6 գյուտերի հեղինակ է, որոնցից երկուսը համարվում են «դարի հայտնագործություն»։ Քաղաքացին հանդիպման ժամանակ փորձագետներին է ներկայացրել նաև ԱՄՆ համապատասխան օղակներից ստացված վկայագրերը՝ որպես ապացույցներ։ Ընտանեկան իրավիճակով պայմանավորված Հայաստան վերադառնալուց հետո քաղաքացին դժվարություններ է ունեցել պետական մարմինների հետ՝ իր ծրագրերի կենսագործման մասով։ Եվ ինչպես ինքն է պնդում, ունենալով երաշխավորություններ 2 ամերիկյան սենատորներից, որ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ չի խախտել միգրացիոն օրենսդրությունը, որոշել է դիմել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն ապաստանի համար, որպեսզի կարողանա հնարավորինս շուտ հասնել ԱՄՆ՝ օգտվելու իր գյուտերի ֆինանսավորման հնարավորություններից։ Քաղաքացին պնդում էր, որ հյուպատոսի հետ հանդիպմանն անվտանգության աշխատակիցը վերցրել է իր անձնագիրը և արել «Չեղարկված/Revoked» նշումը, որը փաստորեն խոչընդոտում է ԱՄՆ իր մեկնելուն։ Եվ այժմ Ժ. Մալոյանը խնդրում է աջակցել ԱՄՆ մեկնելու թույլտվության հարցում։ Սակայն ԱՄՆ դեսպանից ստացել եմ օպերատիվ արձագանք, համաձայն որի դեսպանն ի վիճակի չէ քննարկել իմ կողմից նշված գործի մանրամասները, քանի որ այն ԱՄՆ օրենքներով կարգավորվող հյուպատոսական իրավասության ներքո գտնվող հարց է: Իրավասու օղակներից էլ տեղեկացա, որ նշված դեպքերում քաղաքացին պետք է անձամբ դիմում ներկայացնի հյուպատոսական ծառայությանը․ ես երրորդ անձ եմ համարվում։ Մալոյանը բարձրացրել է նաև քաղաքական ապաստանի թույլտվության վերաբերյալ հարցեր, որոնց կապակցությամբ Հանձնաժողովի փորձագետը տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն։
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03