Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն, Նորք-Մարաշ» նստավայրում մեկ ժամ ընդմիջումից հետո մեկնարկեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական լսումների առաջին նիստը։ Հիշեցնենք, որ ընդմիջում հայտարարվեց այն պատճառով, որ Չալաբյանի պաշտպանները լքել էին նիստերի դահլիճը, նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառվել։ «Դուք կարող եք դիմել վարույթ իրականացնող մարմին, դատարանին, որպեսզի ձեր կողմից նախընտրված պաշտպանները ծանուցվեն հաջորդ նիստին ներկա գտնվելու համար»,- դիմելով Ա. Չալաբյանին՝ ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա հայտնեց, որ եթե պաշտպանները չներկայանան, դատարանը ստիպված է լինելու դիմելու հանրային պաշտպանի գրասենյակին՝ ներգրավելու հանրային պաշտան՝ անկախ նրանից, կցանկանա Ա. Չալաբյանը դա, թե չի ցանկանա։ Ավետիք Չալաբյանն ասաց. «Նիստի ընթացքում պաշտպաններս դեմարշ հայտարարելով ձեր գործողություններին՝ հեռացան նիստի դահլիճից։ Ուստի ես համարում եմ, որ իմ պաշտպանական իրավունքը պետք է վերականգնվի ամբողջ ծավալով, այսինքն ինձ պետք է է տրամադրվի գործի նյութերը, ողջամիտ ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար, 4 հատոր է, և ես պնդում եմ, որ իմ պաշտպանությունը պետք է իրականացնեն իմ պաշտպանները, ոչ թե որևէ հանրային պաշտպան։ Դա է իմ դիրքորոշումը»։ Այնուհետև Չալաբյանն արձագանքելով մեղադրող կողմին հայտարարություններին՝ ասաց. «Իմ ազատազրկման գտնվելու ժամանակ ձեր Ազգային ժողովը գաղտագողի ընդունել է ընթացակարգեր...»։ Սակայն դատավոր Մարտիրոսյանը թույլ չտվեց նա շարունակի իր խոսքը. «Ես ընդհատում եմ ձեզ, այս պահին քաղաքական հայտարարություններ եք անում, որը մեր այսօրվա նիստի ծավալումի մեջ չի մտնում, ձեզ հնարավորություն կտրվի ցուցմունք տալ, կասեք այդ մասին»։ Այնուհետև նա հայտարարեց, որ դատարանը նիստը հետաձգում է, նշանակում հուլիսի 27-ին ժամը 16։30-ին։ «Ենթադրում եմ՝ դուք վաղն ազատության մեջ հայտնվելով՝ կփորձեք կրկին իրենց հետ կապ տալ, ապահովել նրանց ներկայությունը»,- դիմելով Ավետիք Չալաբյանին՝ ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02