Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 7-9-ը Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը: Ինչպես հայտնում են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից՝ միջոցառման մասնակիցները քննարկել են լայն շրջանակի հարցեր։
Այցի ընթացքում կայացել է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի հետ: Քննարկումը վերաբերել է ՀԲ-ի և ԵԱՏՀ-ի միջև համագործակցության ամուր հիմքերի ստեղծմանը, ներառյալ կողմերի միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների հարցերը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության զարգացման և ռեգիոնալիզացիայի գործընթացների բովանդակային ասպեկտները, տարածաշրջանում կառուցվածքային վերափոխումների, Եվրասիական տնտեսական միությունում թվային տրանսֆորմացիայի հեռանկարները:
Տիգրան Սարգսյանը նշել է ԵԱՏՀ-ի և ՀԲ-ի նպատակների ու խնդիրների ընդհանրությունը տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացման ապահովման առումով: «Դժվար է գերագնահատել Համաշխարհային բանկի դերը գլոբալ խնդիրների լուծման և համաշխարհային մարտահրավերների հաղթահարման գործում, ներառյալ այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են երկրներին ցուցաբերվող ֆինանսական օգնությունն ու աջակցությունը կառուցվածքային բարեփոխումներին, կոնսուլտացիաները մրցունակության բարձրացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ: Եվրասիական տնտեսական միության գործունեության հանգուցային նպատակներինց մեկը անդամ պետությունների որակական և կայուն տնտեսական աճի ապահովումն է: Մեր՝ որպես վերազգային կարգավորիչ մարմնի խնդիրը, Միության երկրների տնտեսությունների համար ավելացված արժեքի ստեղծումն է և այդ ոլորտներում ամենաժամանակակից իրավասությունների ու կարգավորող միջավայրի ձեւավորումը»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը պատմել է, որ ներկայում Միության ինստիտուցիոնալ հիմքի ստեղծման փուլից անցում է իրականացվում դեպի երկրորդ և երրորդ մակարդակի փաստաթղթերի մշակումը՝ ընդհանուր շուկայի լիարժեք գործառման, միասնական, համաձայնեցված, կոորդինացված քաղաքականություն վարելու համար: «Մեր երկրների ջանքերը և Միության շրջանակներում դրանց համակարգումը թույլ տվեցին հաղթահարել 2015-2016 թվականների բարդ տնտեսական մարտահրավերները: 2017-2018 թվականներին Հանձնաժողովը գործարար ակտիվության աճ է կանխատեսում անդամ պետություններում և ամբողջ միությունում: Չնայած համաշխարհային տնտեսության զարգացման պահպանվող մարտահրավերներին, որոնց Միությունը պատրաստ է օպերատիվորեն հակազդել, մենք ձեռնամուխ ենք եղել երկարաժամկետ նպատակների իրագործմանը, այդ թվում՝ երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների եւ տարածաշրջանային միավորումների հետ համագործակցության շրջանակներում»,-նշել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին Սիրիլ Մյուլլերը հայտարարել է, թե ուրախ է հանդիպելու Տիգրան Սարգսյանի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի նոր դերում: Նա նշել է, որ ԵԱՏՀ-ի հետ համագործակցությունը «կարող է բազմապատկել ԵԱՏՄ-ի առանձին երկրների հետ Համաշխարհային բանկի աշխատանքի արդյունքները»: ՀԲ-ի փոխնախագահը նաև ասել է, որ ինքը պաշտպանում է Համաշխարհային բանկի և ԵԱՏՀ-ի միջև հարաբերությունների ինստիտուցիոնալացման գաղափարը: Նրա խոսքով՝ դա տնտեսական աճի և կառուցվածքային վերափոխումների ապահովման ուղղությամբ կողմերի ավելի արդյունավետ աշխատանքի հնարավորություն կտա: «Մենք չպետք է սահմանափակվենք տեղեկատվության փոխանակմամբ, մենք համատեղ պետք է մեր հարաբերությունները լրացնենք ավելի մեծ բովանդակությամբ»,-հայտարարել է Սիրիլ Մյուլլերը:
Տիգրան Սարգսյանը նաև մասնակցել է ԱՄՆ-ի բիզնես-հանրակցության ներկայացուցիչների հետ կայացած ճաշկերույթին: Հանդիպումը կազմակերպվել էր Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի աջակցությամբ: Դրան ներկա են եղել Coca-Cola-ի, AmGen-ի, Citigroup-ի և այլ ընկերությունների ղեկավար կառույցների ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին տեղեկատվություն են տրամադրել Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսություններում կատարված ներդրումների մասին և իրենց առաջարկություններն են ներկայացրել փոխշահավետ համագործակցության զարգացման վերաբերյալ:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55