Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2015 թ. մարտին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների ժամանակ, ծանր վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Հնդկահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Հայրենյաց պաշտպան սպան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ անհրաժեշտ բուժում էր ստացել Հնդկաստանում և օրեր առաջ վերադարձել Հայրենիք:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, քաջարի ծառայության համար իր հայրապետական գնահատանքն ու օրհնությունը բերելով ավագ լեյտենանտ Ս. Գաբրիելյանին, խոր ցավով անդրադարձավ սպայի վիրավորմանը և վստահություն հայտնեց, որ նա միևնույն ոգով կշարունակի ծառայել Հայրենիքին ու հայ ժողովրդին:
Իր հերթին ավագ լեյտենանտ Ս. Գաբրիելյանը հոգածու վերաբերմունքի և ստանձնած խնամատարության համար երախտագիտություն հայտնեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին ու Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչությանը:
Նորին Սրբությունը, աղոթք վերառաքելով առ Աստված, մաղթեց, որ Ամենակալ Տերն իր հարատև օրհնության ներքո պահի արիասիրտ հայորդուն, և վերջինս Երկնավորի զորակցությամբ իր կյանքն ապրի բարի ու գեղեցիկ իրագործումներով:
Վերջում Վեհափառ Հայրապետը նաև աղոթեց, որ Աստված խաղաղության մեջ պահի ու պահպանի Հայրենիքի սահմանները և հետայսու այսօրինակ ցավալի իրողությունները տեղ չգտնեն հայոց կյանքում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02