«Այսօր երկրի թե՛ իշխանությունները, թե՛ հասարկությունը խնդիրներ են տեսնում առողջապահության համակարգում։ Խնդիրներ տեսնում ենք նաև մենք։ Բայց որպեսզի հստակեցվեն առաջնահերթ նպատակաները և ծրագրերը, նախ պետք է խորամուխ լինենք առկա խնդիրների մեջ, հստակեցնենք առաջնահերթությունները»,- հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
Համակարգի առանձին ոլորտների գործունեության ուսումնասիրության և բարելավման նպատակով նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային 4 հանձնաժողով։ Դրանցից մեկը պետք է առաջարկներ մշակի առողջապահության նախարարության և նախարարության համակարգի մեջ ընդգրկված հիմնարկների և կազմակերպությունների գործունեության օպտիմալացման, կազմակերպակառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Մյուս հանձնաժոողովի աշխատանքներն ուղղված կլինեն առողջապահական պետական նպատակային ծրագրերի ու դրանց բյուջեների կազմման և ծախսման գործընթացների վերանայմանը։
Կարևորվել են նաև առողջապահության բնագավառում բարձր տեխնոլոգիաների և Հայաստանի Հանրապետության առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի (էլեկտրոնային առողջապահական համակարգ), ինչպես նաև կլինիկական ուղեցույցների ու պացիենտի վարման գործելակարգերի ներդրումը, որոնց իրականացման համար նախապատրաստական աշխատանքներ կծավալեն առանձին հանձնաժողովներ։
Ստեղծված հանձնաժողովներից պահանջվել է երկամսյա ժամկետում ներկայացնել հստակ կառուցվածքով վերլուծություն` իրավիճակ, գրանցված արդյունքներ, արդիականացման նպատակահարմարության հիմնավորում, վերափոխումների, արդիականացման կամ նոր մոտեցումներ ներդնելու առաջարկներ՝ համապատասխան ֆինանսական և կազմակերպական կարիքների գնահատմամբ:
Ներկայացնելով նախանշվող աշխատանքների փոխկապակցվածությունն ու կարևորությունը համակարգում արդյունավետության բարձրացման գործում` Լևոն Ալթունյանը հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև նախարարության անձնակազմին հորդորել է աշխատել մեծ պատասխանատվությամբ և ողջ ներուժով։
Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ հարցերին, տրվել են համապատասխան հանձնարարականներ։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02