Մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանում տիրող իրավիճակին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տպագրության բաժնի տնօրենի տեղակալ Իվան Նեչաեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք մեր դաշնակից երկրի կայուն եւ կանխատեսելի զարգացմամբ՝ խաղաղ եւ ազգային համաձայնության մթնոլորտում։ Ներքաղաքական կյանքի բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական եւ սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում եւ, իհարկե, առանց բռնության դիմելու։ Մենք ողջունում ենք եղբայրական Հայաստանի մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, այդ թվում, անշուշտ, Միկա Բադալյանի, կոչը, այն է՝ զարգացնել եւ խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք շարունակելու ենք հետեւել նրա ճակատագրին, ինչպես նաեւ սերտ կապեր պահպանել բարեկամ հանրապետության բոլոր պատասխանատու քաղաքական ուժերի հետ։ Մենք շահագրգռված ենք հայ հասարակության համախմբմամբ, որը հաշվի կառնի նրա բոլոր խմբերի շահերը։ Մենք մեծապես կարեւորում ենք Մոսկվայի եւ Երեւանի միջեւ դաշնակցային հարաբերությունների հետագա խորացումը, ինչն արտացոլված է 2022 թվականի ապրիլի 19-ին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ։ Ռուսաստանը պատրաստ է Երեւանի խնդրանքով օգնություն ցուցաբերել հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը»,-ասել է Նեչաեւը։ Հիշեցնենք, որ «Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանն ակտիվորեն մասնակցել է Դիմադրության շարժման անհնազանդության ակցիաներին։ Նա ձերբակալվել է մայիսի 24-ին եւ մեղադրվել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ։ Հուլիսի 18-ին ընդդիմադիրի կալանքը երկարացվել է եւս 20 օրով։ Նշենք, որ հուլիսի 22-ին Բադալյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ նա տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց։
23:23
22:47
22:29
22:02
20:44
20:20
18:11
17:46
17:35
17:14
16:15
15:53
15:15
13:45
13:26
13:13
12:57
12:43
12:12
11:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02