«Նոր եմ վերադարձել կալանավայրից, տեսակցել եմ Ավետիք Չալաբյանին, խոսել եմ բուժմասի աշխատողների հետ, ովքեր տեղեկացրել են, որ Չալաբյանի մոտ կա զարկերակային ճնշման խնդիր, ունի տաքություն»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում լրագրողներին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ա.Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։ Նրա փոխանցմամբ, բուժմասի աշխատողներն ասել են, որ Ա. Չալաբյանը պնդել է անպայման մասնակցի այսօրվա դատական նիստին, սակայն երկարատև բանակցություններից հետո բժիշկները կտրուկ արգելել են, թույլ չեն տվել նրան մասնակցել նիստին և համապատասխան տեղեկանք են ուղարկել դատարան։
«Ես տեսակցեցի Ավետիք Չալաբյանին։ Նա ոտքի վրա է, ունի ճնշում, տաքություն։ Քանի օր է ճնշում ունի, բայց դրա մասին չէր բարձրաձայնել, որպեսզի մասնակցեր դատական նիստին»,- ասաց Վ.Հարությունյանը։ Պաշտպանները հայտնեցին, որ այսօր ժամը 21։00-ին Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից, քանի որ ավարտվում է նրա կալանքի ժամկետը, իսկ նոր դատական ակտ, որով կերկարացվեր կամ խափանման միջոց կիրառվեր, պարզապես չկա ու չի կարող լինել, քանի որ այսօրվա դատական նիստն էլ հետաձգվեց։ Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է կայանար հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ Սակայն Չալաբյանը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատարան, իսկ մեղադրյալի բացակայության պարագայում դատական նիստը ենթակա է հետաձգման։
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15