Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում տարբեր որոշումներով պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Գեղամ Արծրունու Պետրոսյանին, Բիլլի Ժան-Լուիի Մինասյանին եւ Դավիթ Սահակի Ոսկանյանին: Որոշումների ընդունումը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: Գ. Պետրոսյանը ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է տարկետում և 2019-2022թթ․ շարունակել ուսումը ասպիրանտուրայում, որի ընթացքում ևս հեղինակել է թվով 4 գիտական հոդվածներ, որոնցից երկուսը՝ անհատական։ 2022 թվականի ապրիլի 1-ին կայացել է ատենախոսության պաշտպանությունը Ե․27․01․ Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա թվանշով մասնագիտությամբ։ Աշխատավայրում նույնպես գրանցել է լավ արդյունքներ և այժմ հանդիսանում է ավագ ճարտարագետ ու թիմի ղեկավար։ Գրեթե 3 տարի դասավանդում է ,Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտում՝ ԵՊՀ և ՀԱՊՀ բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերում։ Ղեկավարել է բազմաթիվ դիպլոմային աշխատանքներ և մագիստրոսական թեզեր։ ՀՀ քաղաքացի Բիլլի Ժան-Լուիի Մինասյանին տրվել պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 26 տարին լրանալու օրը: 2022 թվականի մայիսի 7-ին պաշտպանել է թեկնածուականատենախոսությունը եւ 2022 թվականի հունիսի 2-ին ՀՀ ԲՈԿ-ի կողմից ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2020 թվականի փետրվար ամսին գործուղվել է Գերմանիա՝ Մյունխենիտեխնիկական համալսարան, իսկ 2022 թվականի հունվար ամսին գործուղվել է Գերմանիա՝ Բրաունշվայգի տեխնիկական համալսարան՝ նոր սերնդի 5G ցանցերի «Massive MIMO» համակարգերի շահագործման հանձնման համար։ 2021 թվականից Բ. Մանուկյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։ 2022 թվականի փետրվարի 16-ից աշխատում է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ԳՀ կենտրոնիֆիզիկատեխնիկական հետազոտությունների լաբորատորիայում որպես կրտսերգիտաշխատող։ ՀՀ քաղաքացի Դավիթ Սահակի Ոսկանյանը 2021-ի դեկտեմբերին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հանրահաշվական կորերի և n-անկախ բազմությունների վերաբերյալ» թեմայով, եւ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դավիթ Ոսկանյանը 2015 թվականից կատարել է գիտական, մասնագիտական և հետազոտական աշխատանքներ հանրային և մասնավոր սեկտորներում։ 2015թ․ մինչ օրս աշխատում է որպես «ծրագրային ապահովման ինժեներ» տարբեր կազմակերպություններում:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44