ARM | RUS |

Մարդ,ով կապրի հնչյունի մեջ. կայացավ «Երեկ, այսօր և հավերժ…» խորագրով համերգը՝ նվիրված Արթուր Գրիգորյանի հիշատակին

29.07.22 | 11:44

Մարդ, ով կապրի հնչյունի մեջ, ով բոլորիս համար ստեղծեց երաժշտություն, թելադրեց ճաշակ, շատերի համար բացեց դռներ, դարձավ մեր օրերի երաժշտության սիմվոլը. հուլիսի 28-ին տեղի ունեցավ «Երեկ, այսօր և հավերժ…» խորագրով համերգ-երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հիշատակին և ծննդյան 64-ամյակին։

Нет описания.

Երկու տարի առաջ Արթուր Գրիգորյանի հետ քննարկված համերգն արդեն իրականություն դարձավ դստեր՝ Հայաստանի Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Գրիգորյանի նախաձեռնությամբ: Համերգի ընթացքում հնչեցին Արթուր Գրիգորյանի հեղինակային հին և նոր երգերը կենդանի հնչողությամբ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Нет описания.

Երեկոյի հանդիսավարներներն էին Ավետ Բարսեղյանն ու Անիտա Հախվերդյանը, ելույթ ունեցան Անդրեն, Սարոն, Էրիկ Կարապետյանը, Արա Մարտիրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Զարուհի Բաբայանը, Ալլա Լեւոնյանը, Արթուր Իսպիրյանը, Միշան, Երգի պետական թատրոնի նոր սերնդի ներկայացուցիչները։ Երեկոյի ռեժիսորը Արթուր Մանուկյանն էր:

Ավետ Բարսեղյանի բնորոշմամբ՝ Արթուր Գրիգորյանը կապրի հնչյունի մեջ հավերժ.

«Եւ մեզ հետ է, եւ առանց նրա ենք այսօր, դրա համար հնարավորինս արվում է ամեն ինչ, որ ամեն դետալ, հնչած նոտա ու էներգետիկա լինի Արթուր Գրիգորյանին մոտ: Անդադար իր ներկայությունն է՝ ինքն այսպես կասեր, այս երգը չէր դնի այս երգից հետո․․․ անգամ ծրագիրը կազմելիս հաշվի է առնվել, թե ինչպես էր նա մեզ սովորեցնում համերգային ծրագիր կազմել։ Լարվածությունը հուզմունքի հետ, ուրախությունը շատ մեծ տխրության հետ հիմա առկա, որովհետեւ ամեն վայրկյան իր ներկայությունը զգալը մեզ գցում է այդ երկբեւեռ վիճակի մեջ։ Մենք գիտենք, որ այն նշաձողը, որը նա դրել էր, համերգից հետոն, որ պիտի գար ու ասեր ոնց էր, այն ծուխը, որ ես եւ նա պետք է վերջում ամփոփեինք… այդ ամենը լինելու է, բայց՝ պատկերացման մեջ, իսկ մարդուն պետք է ֆիզիկական ներկայություն, մարդուն պետք է դիպչել… դա չի լինելու, ինչը շատ տխուր է, շատ ցավալի է․․․ Այս ամենի ամեն վայրկյանը եւս մեկ անգամ ապացուցում է, որ արարիչները մահ չունեն․ երեկ, այսօր ու հավերժ այն երաժշտական ժառանգությունը, որը թողել է Արթուր Գրիգորյանը, այն երաժշտական հեղափոխությունը, որը կատարել է, այսօր, հանձին Մանե Գրիգորյանի՝ իր դստեր, որը շատ լավ կարողանում է ղեկավարել թատրոնը եւ ընթացքը թատրոնի, կենդանության տալը արարիչներից հետո ավելի հեշտ է, քան, պարզապես, մարդուն վերակենդանացնելը, որովհետեւ նրանք ունեն ամենակարեւորը՝ թողած ժառանգություն, որը սրբորեն պահվում է եւ կլինի միշտ այնպես,ինչպես նա կասեր»,-ասաց Ավետը:

Երգիչ Արա Մարտիրոսյանն իր երաժշտական ուղին սկսել է հենց Երգի պետական թատրոնից: Խոսելով առանց Ա.Գրիգորիչի առաջին համերգի մասին՝ երգիչը նշեց.

«Դատարկ է…վերջին տարիներին ամեն օր չենք շփվել, բայց համերգին նրա բացակայությունը զգացվում է: Չկա նրա խոսքը, անգամ լռությունը…նա երգը լսելու ընթացքում կարող էր լռել ու այդ հայացքից հասկանայինք, որ ինչ-որ բան սխալ ենք անում»:

Երգիչ Էրիկ Կարապետյանը, չնայած նրան, որ չի եղել Երգի պետական թատրոնի սան, բայց շատ անգամներ է համագործակցել, կարելի է ասել՝ անցել է Արթուր Գրիգորյանի դպրոցը:

«Կատարեցի «Միայն քեզ համար» երգը, որն այս դահլիճում հնչել է հենց Արթուր Գրիգորյանի ներկայությամբ։ Իմ մենահամերգին նա համաձայնվեց գալ, նվագակցել, լինել բեմում իմ կողքին։ Ելույթիս ընթացքում նայեցի ետ՝ կրկին նվագախումբն էր նստած, իսկ նա չկար․․․ Բայց նա այնքան ուժեղ, հզոր անձնավորություն ու երաժիշտ է եղել, որ ես համարում եմ՝ բոլորիս մեջ է ապրում։ Արտիստին բնորոշ ցանկացած լավ հատկանիշ նա մեզ սովորեցրել է: Երգի պետական թատրոնում երբեք չեմ սովորել, բայց եղել եմ թատրոնի ընկերը, Արթուր Գրիգորյանն ինձ համար ընկեր է եղել, հայր։ Նա իր խորհուրդներով եւ երաժշտությամբ մեզ կրթել է: Նա մեզ սովորեցրել է՝ ինչպես լինել որակով, եւ ինչպես չլինել անորակ։ Երբ նա այլեւս ֆիզիկապես մեզ հետ չէր, առաջին բանը, որ մտքիս եկել է՝ բա հիմա ո՞ւմ աչքերի մեջ ենք նայելու ու ամաչենք, որ ինչ-որ բան այնպես չանենք բեմում կամ երգարվեստում։ Նա բոլորիս մեջ արթնացնում էր այն պատասխանատվության զգացումը, որն արտիստը բեմ դուրս գալով պետք է փոխանցի հանդիսատեսին։ Մենք ուղղակի բեմ չենք բարձրանում, մենք հանդիսատեսին պետք է կրթենք, Արթուր Գրիգորյանի երաժշտությունը հենց այն կրթող երաժշտությունն է եղել, որը պետք է փորձենք շարունակել որքանով կարող ենք»,-նշեց Էրիկը՝ հավելելով, որ նրա ազդեցությունն իր երաժշտության մեջ հաստատ կա։ Համերգային երեկոն իրականացավ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Միջոցառման նպատակը` պահպանել և սերունդներին փոխանցել Արթուր Գրիգորյանի վաստակը ու ստեղծագործությունները:

Արմինե Բրսոյան


Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց, քանի որ երկրորդ երկրի քաղաքացիություն ուներ. Արսեն Թորոսյան

Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց, քանի որ երկրորդ երկրի քաղաքացիություն ուներ. Արսեն...

18:44

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի և ԱԳԵԾ պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի և ԱԳԵԾ...

18:22

Զեղծարարները լավ նախապատրաստված են, մի՛ տրվեք սադրանքների. ԲՏԱ նախարար

Զեղծարարները լավ նախապատրաստված են, մի՛ տրվեք սադրանքների. ԲՏԱ...

18:01

Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյանը տեսանյութ է...

17:35

Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ․ նախարար

Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ․...

17:17

«Նիկոլը մռնչաց, Ալիևը վազեց «պամպերսը» փոխելու» իրականությունն այլ է, պարո՛ն Թորոսյան. Խաչատրյան

«Նիկոլը մռնչաց, Ալիևը վազեց «պամպերսը» փոխելու» իրականությունն այլ է, պարո՛ն Թորոսյան....

17:07

Ի վերջո, ո՞վ էր թուրք պատգամավորներին հրավիրել Երևան

Ի վերջո, ո՞վ էր թուրք պատգամավորներին հրավիրել Երևան

16:55

Հովհաննավանքը բռնազավթած խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչում ծառայության նշանակված հոգևորականների նկատմամբ. Մայր Աթոռ

Հովհաննավանքը բռնազավթած խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչում...

16:47

Իսպանացի համաճարակաբանը ևս մեկ համավարակ է կանխատեսել

Իսպանացի համաճարակաբանը ևս մեկ համավարակ է կանխատեսել

16:29

ԵՄ դեսպանն ու ԱԳԵԾ պատվիրակները հյուրընկալվել են ԿԸՀ-ում

ԵՄ դեսպանն ու ԱԳԵԾ պատվիրակները հյուրընկալվել են...

16:12

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արեգնազան» կրթահամալիր

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արեգնազան»...

15:45

Հայաստանը ռազմական կցորդ կունենա Կիպրոսում

Հայաստանը ռազմական կցորդ կունենա Կիպրոսում

15:23

Սամվել Կարապետյանին օգնելն իմ անձնական հարցն է. Աբրահամյան

Սամվել Կարապետյանին օգնելն իմ անձնական հարցն է....

15:06

Քաղաքական հետապնդման պատնեշը դեռևս չի հաղթահարվել. Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը

Քաղաքական հետապնդման պատնեշը դեռևս չի հաղթահարվել. Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի...

14:46

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2026 թվականին նախատեսվում է հատկացնել մոտ 1 տրլն դրամ

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2026 թվականին նախատեսվում է հատկացնել մոտ...

14:22

Ոչ մի վարկած չի բացառվում, քննակվում են բոլոր վարկածներն ու բոլոր վարկածներով ուսումնասիրություն է իրականացվում. Գեղարքունիքի մարզպետը՝ 3-ամյա Տիգրանի անհետացման մասին

Ոչ մի վարկած չի բացառվում, քննակվում են բոլոր վարկածներն ու բոլոր վարկածներով ուսումնասիրություն...

14:03

ՀԿԵ-ն Արմավիրում փոխարինել է մեկդարյա կամուրջը

ՀԿԵ-ն Արմավիրում փոխարինել է մեկդարյա կամուրջը

13:46

Կեղծ ԱԱԾ, կեղծ հաղորդակցություն, իրական վնասներ․ խնդիրը խորանում է. Սամվել Մատիրոսյանն է զգուշացնում

Կեղծ ԱԱԾ, կեղծ հաղորդակցություն, իրական վնասներ․ խնդիրը խորանում է. Սամվել Մատիրոսյանն է...

13:22

«Միասնության թևերի» ու «Շանթ դաշինքի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր

«Միասնության թևերի» ու «Շանթ դաշինքի» ներկայացուցիչներն այցելել են...

13:03

Իմ անունով կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում և տարբեր մարդկանց գրում են իրավապահ կառույցների արտակարգ ստուգումների մասին. Ժաննա Անդրեասյան

Իմ անունով կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում և տարբեր մարդկանց գրում են իրավապահ...

12:42

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի...

09:32

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է...

09:15

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են...

09:46

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի...

09:32

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել...

09:16

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է...

09:01

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են...

09:45

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

09:34

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի...

09:18

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր...

09:02

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու...

09:33

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած պահանջ

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց...

09:56

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա Փաշինյանին

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա...

09:42

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված...

09:34