«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը չի շտապել մեկնաբանել, թե ովքեր են Վանաձորի ավագանու այն անդամները, որոնք պարտավորվել են քվեարկել ԼՀ քաղաքապետի թեկնածուի օգտին, բայց այդպես չեն վարվել։
«Մի բան կարող եմ արձանագրել, որ ովքեր խախտել են հուշագիրը, նրանք պարզվելու են առաջիկա քվեարկությունների ժամանակ։ Ժամանակը կգա, բոլորը կտեսնեն։ Մյուս քվեարկությունները բաց են լինելու՝ բյուջե պետք է ընդունեն, կատարողական կա ու... »,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորն ասաց, որ կատարվածն ընդդեմ վանաձորցիների սպասումների էր։ «Նման հաղթանակը, եթե կարելի է սա կոչել հաղթանակ, ոչ մի բան չի փոխի։ Այս ամենն իր հետևանքները կունենա։ Կյանքում չէի ուզենա, որ այս ճանապարհով մի բան ընդունվի, ընտրվի»,- նշեց Մարուքյանը՝ վստահեցնելով, որ ամենօրյա ռեժիմով ճնշումներ են եղել ավագանու իրենց անդամների վրա։
«Դատախազությունից մարդ է եղել, ասել է, որ բաց չքվեարկեք, քրեական գործ կհարուցվի։ Սա է մեր ունեցածը։ Բայց ասում եմ՝ ամեն ինչ նորմալ է։ Մենք մեր առջև դրված խնդիրները լուծելու ենք։ Ու դեռ հարց է՝ քվեարկության այս արդյունքները վերջնական ուժի մեջ կմտնե՞ն, թե՞ ոչ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Դիտարկմանը, թե ՀՎ և ԲՀԿ անդամները պնդում են, որ իրենք քվեարկել են հուշագրի համաձայն, Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց. «Մեր կուսակցության անդամների համար պատասխանատվություն ենք կրում, նրանց քվեարկությունը ստուգված է»։
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03