«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երկու օրից ավարտվում է գազաբալոնների վկայագրման գործընթացի համար Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության սահմանած ժամկետը, ինչից հետո վկայագիր չունեցող ավտոմեքենաները գազալցակայաններում չեն սպասարկվի: «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ վարորդներից շատերը պատրաստակամորեն մեքենան ճնշափորձակայան են հասցնում, բայց այնտեղ հրաժարվում են սպասարկել գործարանային բալոն ունեցող մեքենաները: ՏԿԵ նախարարությունից մեզ հայտնել էին, որ խնդրին ծանոթ են, ու ճնշափորձակայանների ներկայացուցիչներին մտադիր են մի սեղանի շուրջը հավաքել՝ հասկանալու համար՝ խնդրին ինչպես լուծում տալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ վերոնշյալ հանդիպումն օրերս տեղի է ունեցել, ինչին ավելի քան 30 մարդ է մասնակցել: Նախարարության աշխատակիցների հետ բալոնների փորձաճնշակայանների ներկայացուցիչները ոչ միայն գործարանային բալոնները փորձաքննելու, այլ նաև վկայագրման գործընթացի հետ կապված այլևայլ հարցեր են քննարկել: «Հանդիպման ժամանակ քննարկվել ու հստակեցվել է, որ եթե բալոնը գործարանային արտադրության է, արտադրության պահից էլ 2 տարի չի անցել, ապա վարորդն ուղղակի պետք է վկայագրող կայան մոտենա, մեքենայի ու բալոնի տվյալները մուտքագրվեն էլեկտրոնային շտեմարան, և հենց այդ պահից բալոնը վկայագրված կհամարվի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նախարար Սանոսյանի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը: Մասնագետների գնահատմամբ, սակայն, 2 տարվա հնության գործարանային բալոնը բնավ չի ենթադրում, թե այն թերություններ չունի կամ ամբողջովին անվտանգ է: «Մինչև չփորձաքննես, չես հասկանա՝ ինչն ինչոց է: Արտաքինից ամեն բան կարող է իդեալական թվալ, բայց փորձաքննում ես, ու պարզվում է՝ անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունի»,- ասաց մեր զրուցակիցը: Ի՞նչ է ստացվում. պետությունը մի կողմից պարտադրանք-օրենք է սահմանում, մյուս կողմից, պարզվում է, որ այդ օրենքը թերի է: Շատ վարորդներ, որ պատրաստակամ են վկայագրել մեքենայի բալոնները, անհասկանալի իրավիճակում են հայտնվում. 2 օրից էլ արգելք է գործելու, որը ավելի կսրի իրավիճակը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01