Հուլիսի 24-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն դիմած ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ ժամը 02.00-ին երկու ընկերների հետ «Կասկադ» համալիրի աստիճանահարթակի վերին հատվածում են եղել, երբ իրենց են մոտեցել երկու երիտասարդ, որոնցից մեկի ձեռքին՝ դանակ, եւ պահանջել են փող եւ ոսկի: Ինքը նրանց է տվել ոսկյա մատանին, ընկերը՝ արծաթյա ձեռնաշղթան, այնուհետեւ բոլորով մոտեցել են Ազատության պողոտայի բանկոմատին, որտեղից երրորդ ընկերը կանխիկացրել եւ նրանց է տվել 18.000 դրամ, ինչից հետո նրանք դիմել են փախուստի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի եւ Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Գեղարքունիքի մարզի 20 եւ 23 տարեկան երկու բնակիչ: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի եւ Մարտունու բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 23.55-ին, 20-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել է Երեւանի Մանանդյան փողոցում, իսկ 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել եւ ձերբակալվել է հուլիսի 29-ին, ժամը 00.50-ին, Մարտունի քաղաքի Շահումյան փողոցում: Կատարվում է նախաքննություն:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44