Գերմանիան վերսկսել է ածխային էլեկտրակայանի աշխատանքը` գազի մատակարարման հետ կապված խնդիրների ֆոնին, գրում է The Guardian-ը: Ածխային էլեկտրակայանը դարձել է առաջինն իր տեսակի մեջ, որը Գերմանիայում կրկին միացվել է ցանցին։ Միաժամանակ, գերմանացի «կանաչները» բացառել են ատոմային էլեկտրակայանների ծառայության ժամկետի երկարաձգումը։ Քաղաքական գործիչները զգուշացնում են այս եւ հաջորդ ձմեռ ճգնաժամային պայմանների մասին։ Սահմանափակումներ են մտցվել հասարակական շենքերի ջեռուցման համար, ներառյալ լողավազանները եւ քաղաքային կառավարման կառույցները, իսկ ձեռնարկություններին առաջարկվել է թույլատրել աշխատակիցներին աշխատել տնից, որքան հնարավոր է, որպեսզի խուսափեն մեծ գրասենյակային շենքերի ջեռուցումից: «Կանաչների» ղեկավար Ռիկարդ Լանգը Die Zeit-ին տված ծավալուն հարցազրույցում ասել է, որ Գերմանիայում ատոմային էներգիան ապագա չունի։ «Ատոմային էներգիան շատ ռիսկային տեխնոլոգիա է»,-ասել է նա՝ միաժամանակ խոստովանելով, որ շատ գերմանացիներ մտահոգված են Ռուսաստանից գազի մատակարարման կրճատմամբ։ Անցած տարի Գերմանիայի էլեկտրաէներգիայի 12,6 տոկոսը ՝ 65,2 մլրդ կՎտժ, արտադրվել է գազային էլեկտրակայանների կողմից։
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02