ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Մոլդովական փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ հիշյալ փողոցում տեղի ունեցած դանակահարության, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից 59-ամյա տղամարդու «գոտկատեղի շրջանի ծակած-կտրած վերք՝ հեմոռռագիկ շոկ» ախտորոշմամբ բժշկական օգնության տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումները ստացվել են 2022թ. օգոստոսի 1-ին։ Նախնական տվյալներով, 2022թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի 72-ամյա բնակիչը դանակով հարվածել է 59-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Նույն օրը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ 72-ամյա տղամարդը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի հանգամանքերի շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55