ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Արցախում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, որ շրջանակներում քննարկվել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի հարցը։ «Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ»,- նշված է նիստի վերաբերյալ հաղորդագրությունում։ Պարզ, մատչելի լեզվով ասած, Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում և Հայաստանից Արցախ շարժը կկազմակերպվի ԱՆԱՎԱՐՏ ճանապարհով։ Հիշեցնեմ, որ արդեն տևական ժամանակ է Ադրբեջանը Լաչինի միջանցքին զուգահեռ նոր՝ 32 կմ-ոց ճանապարհ է կառուցում, որը պետք է սկիզբ առնի ՀՀ Կոռնիձոր գյուղից ու շարունակվի դեպի Շուշիի շրջանի Մեծ շեն, Հինշեն գյուղեր՝ շրջանցելով Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը։ Այս պահին ճանապարհի քիչ հատված է ասֆալտապատված, այսինքն՝ Ադրբեջանը շարժը ուղղորդում է գռունտային՝ անավարտ ճանապարհով։ Ի դեպ, դեպի Կոռնիձոր գնացող հատվածում, որտեղ մոտ 7 կմ հատված զրոյից պետք է ՀՀ կառավարությունը ճանապարհ կառուցի, աշխատանքներ դեռ չեն սկսել, ինչը իրավիճակը նաև այդ առումով է բարդացնում։ Հերթական անգամ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները և շանտաժի միջոցով փորձում է հասնել իր հերթական հավակնության բավարարմանը։ Իսկ Հայաստանի իշխանությունն իր դերի մեջ է՝ դիտորդի և գլխով անողի, ով վաղուց համակերպվել է և հանրությանը նախապատրաստել է չդադարող զիջումների»։
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55