ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հյուրընկալել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, որի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում գործող սպանդանոցների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են սպանդանոցային մորթի կազմակերպման հետ կապված որոշ խնդիրներ: Սպանդանոցայն գործ ձեռնարկած տնտեսավարողների մտահոգությունը հիմնականում ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքն է, սպանդանոցային մորթն ուղեկցող ձև 5 անասնաբուժական վկայականի կեղծումը, ինչի դեմ միայն ՍԱՏՄ ջանքերը բավարար չեն, եթե իրավական որոշակի կարգավորումներ չլինեն: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել է, որ նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք կենդանու մորթի և միս-մսեղիքի իրացման գործընթացը կդարձնեն ավելի վերահսկելի ու թափանցիկ: Այդ գործընթացի վերահսկելիությանը կնպաստի նաև խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը, որի իրականացումը կսկսվի արդեն այս տարվա աշնանը: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ, համաձայն արդեն պլանավորված օրակարգի, օգոստոսի երկրորդ տասնօրյակից սկսած, տեսչական մարմինը, այլ գերատեսչությունների հետ համատեղ, անցնելու է խստացված վերահսկողության թե՛ սպանդանոցներում, թե՛ իրացման ցանցում և թե՛ հանրային սննդի կետերում՝ բացառելու նպատակով ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիքի տեղափոխումն ու վաճառքը: Տեղեկացվել է նաև, որ այժմ փոփոխություններ են կատարվում ձև 5 փաստաթղթի տրամադրման էլեկտրոնային համակարգում, ինչի արդյունքում գործընթացը կդառնա առավել վերահսկելի:
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03