Վերջին շրջանում հանրության ուշադրությունը սևեռվել էր ՏԻՄ ընտրությունների վրա: Առավել մեծ հետաքրքրություն էր առաջացել Վանաձորի նկատմամբ, որտեղ իշխանությունը փաստացի ավագանու մանդատների թվով զիջում էր ընդդիմությանը:
Հանրային-քաղաքական դաշտում կարծիքները բաժանվել էին երկու խմբի: Մի մասը կարծում էր, որ Լուսավոր Հայաստանը ճիշտ քայլ է անում՝ կոալիցիայի մեջ մտնելով ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի հետ, իսկ մյուսներն էլ վստահ էին, որ այս դաշինքը հասնելու է ոչնչի: Ընդդիամությունն ուներ 18 մանդատ, իսկ իշխանությունը՝ 15: Այսօր քաղաքպետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, ով կարողացավ 19 ձայն հավաքել ավագանու նիստին:
Այս պահին հաստատ մի բան կարելի է ֆիքսել՝ ընդդիմության սուպերդաշիքին անդամակցած ինչ որ կուսակցություն կամ գուցե նաև կուսակցություններ քվեարկել են իշխանության օգտին:
Ինչևէ... Վանաձորի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դիրքորոշումը հստակ էր: Վերջիններս նշում էին, որ իշխանության արբանյակ կառույցների հետ դաշինք կազմելը ոչ միայն անընդունելի է, այլ նաև լի է անկանխատեսելի հետևանքներով: Այսօր փաստացի տեղի ունեցավ իշխանության ու ընդդիմության հերթական քաղաքական առևտուրը:
Ի՞նչ էր ակնկալում Էդմոն Մարուքյանը: Գլոբալ առումով, Բարգավաճ Հայաստանի և ՕԵԿ-ի հետ համագործակցությունը դժվար թե բերեր դրական արդյուքների: Մի՞թե Լուսավոր Հայաստանի անդամները չէին հաշվարկել, որ մեջքից կարող են հարվածել: Արդյո՞ք այս դաշիքն արդարացնելու էր իրեն և ՀՀԿ-ի կողմից համակարգվող երկու ուժեր խոսելու էին ինչ որ Լուսավոր Հայաստանի կամ Մարուքյան եղբայրների շահերից:
Փաստենք հետևյալը. Էդմոն Մարուքյանին «քցել են» գործընկերները: Հիմա բոլորը ամենաբարձր մակարդակով գրեթե երդվում են, որ քվեարկել են Քրիստ Մարուքյանի օգտին, սակայն պարզ է՝ ոչ մեկ չէր էլ պատրաստվում խոստովաներ, որ հերթական անգամ առևտրի մեջ է մտել իշխանության հետ:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55